Արդարությունը կհաղթի, և Թուրքիան ու աշխարհը կճանաչեն հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունները. Ամո Շարոյան
Հասարակություն
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հավատացած է, որ արդարությունը կհաղթի, և ինչպես Թուրքիան այնպես էլ ամբողջ աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ Ամո Շարոյանը նշել է. «Հայ, եզդի և մյուս ժողովուրդները դարեր շարունակ գտնվելով օսմանական բռնատիրության տակ, եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած:
Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի, և ինչպես Թուրքիան, այնպես էլ ամբողջ աշխարհը կճանաչեն հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին և հասկանա, որ Երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ: Մենք անցյալը չենք կարող փոխել, բայց պարտավոր ենք ցեղասպանություններից զերծ պահել մեր ապագան:
Մեր ժողովուրդներն անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին: Տա Աստված, որ այսուհետ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար:
Հավերժ հիշատակ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ