Ադրբեջանում աշխատավորներից հարկադրաբար փող են հավաքում բանակի համար
Ադրբեջան
Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու եւ զինելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով azadliq.org լրատվական կայքը, մասնավորապես, Ադրբեջանի կրթության նախարարությունը զինված ուժերին օգնության նպատակով ուսուցիչների աշխատավարձից, առանց նրանց տեղեկացնելու, պահումներ է սկսել կատարել' փոխանցելով դրանք ԶՈւ օգնության հիմնադրամին: Կայքին այդ մասին հայտնել են իրենց անունները հրապարակել չցանկացած մի խումբ ուսուցիչներ:
Փաստը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԿԳ տեղեկատվական ծառայության ղեկավար Ջեսարեթ Վալեհովը' Facebook-ի իր էջում գրառելով, թե իբր, ուսուցիչները դա անում են «սեփական նախաձեռնությամբ»:
Նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթային նախկին հսկայական եկամուտներից զրկված Ադրբեջանը ստիպված, նախորդ տարվա համեմատ, երկու անգամ կրճատել է 2016 թվականի իր պետբյուջեի ծավալը' զգալիորեն նվազեցնելով նաեւ զինված ուժերին հատկացումները:
Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով' 2016 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից արտահանվել է 85 մլն դոլարի նավթամթերք, ինչը 57,3 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ' 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:
ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին' ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:
Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն' 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին