Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Պետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ» ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել Հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասին Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում 

Յուրաքանչյուր հայի կյանք պետք է թրծվի ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով. Արամ Ա

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավաքի առջև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հավաքված հոծ բազմության առջև: Ուղերձում Արամ Ա-ն նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմություն չէ, այլ ամենօրյա տագնապ և պայքար: Նրա խոսքով' յուրաքանչյուր հայի կյանքի օրացույցի վրա ամեն օր ապրիլի 24 դառնա, յուրաքանչյուր հայի կյանք Ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով պետք է թրծվի:

Արամ Ա կաթողիկոսի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք դասական ուղղագրությամբ.

«Դա՛րձեալ կը գտնուինք Ապրիլ 24-ի խորհուրդին մէջ եւ ունկնդիր՝ անոր պատգամին։ Ապրիլ 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմութիւն չէ, այլ՝ ամէնօրեայ տագնապ ու պայքար։ Իւրաքանչիւր հայու կեանքի օրացոյցին վրայ ամէ՛ն օր Ապրիլ 24 պէտք է դառնայ։ Իւրաքանչիւր հայու կեանքը Ապրիլ 24-ի պահանջատիրական կամքով պէտք է թրծուի։ Իւրաքանչիւր հայու մտածումն ու գործը մեր ազգային պահանջատիրութենէն իր մղումն ու ուղղութիւնը պէտք է ստանայ։ Ա՛յս է հայօրէն ապրելու վաւերական կերպը։

Արդարեւ, 100 տարիներ շարունակ մեր ժողովուրդի զաւակները ա՛յս հաւատքով ու յանձնառութեամբ ապրեցան, իրենց կեանքը վերածելով պահանջատիրական պայքարի՝ ի խնդիր մեր բռնաբարուած իրաւունքներու վերատիրացման։ 2015 թուականին համազգային մաշտապով նշեցինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարեդարձը եւ մեր վճռակամութիւնը վերահաստատեցինք վերանորոգ հաւատքով ու տեսիլքով շարունակելու մեր պայքարը։ Հայոց Ցեղասպանութենէն 101 տարիներ յետոյ մենք դարձեալ աշխարհին դիմաց կը յայտարարենք մեր ազգի հաւաքական վճռակամութիւնը ու անտեղիտալի պայքարը։ Կը մերժե՛նք ոեւէ ձևւի նահանջ, սակարկութիւն կամ զիջում՝ ի հեճուկս մեր նահատակներու իրաւունքներուն։

Այսօր, նո՛յն ցեղասպանը տարբեր մօտեցումներով կը շարունակէ իր ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց…։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ 1915-ին թուրք կառավարութեան կողմէ պետական մաշտապով ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութեան ուրացումը՝ նոյն այդ ցեղասպանութիւնը գործած Թալէաթներու, Էնվերներու եւ Ճեմալներու թոռներուն ու ծոռերուն կողմէ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ ներկայ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան առընթեր իր հակահայ քարոզչութիւնը միջազգային համանքի շրջանակներէն ներս՝ իր ունեցած տնտեսական ու դիւանագիտական լայն կարելիութիւններու օգտագործումով։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ բազմահազար եկեղեցիներու, վանքերու, եկեղեցապատկան ու ազգապատկան կալուածներու, մեր ժողովուրդի զաւակներուն կալուածներու, ինչպէս նաեւ մեր կրօնական ու մշակութային շարժուն թէ անշարժ հարստութեանց բռնագրաւումը թուրք պետութեան կողմէ, տակաւին առանց յիշելու ներկայ ժամանակներուն կատարուող այլ բռնագրաւումներ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ շուրջ երկու տարիներ առաջ թուրք պետութեան քաջալերանքով Թուրքիայէն ահաբեկիչներու ներխուժումը Քէսապ եւ անոնց գործած բարբարոսային արարքները։

Միթէ ցեղասպանութիւն չե՞ն Պաքուի ու Սումկայիթի ջարդերը նոյն թուրք ցեղին պատկանող ազերիներուն կողմէ ծրագրուած ու գործադրուած։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ վերջերս Թուրքիոյ զօրակցութեամբ ազերիներուն շղթայազերծած պատերազմը Ղարաբաղի դէմ։

Ու կարելի է տակաւին թուել հակահայ մոլուցքով լեցուած արարքներ կամ արտայայտութիւններ ներկայ Թուրքիոյ կողմէ կամ անոր ուղղակի ու անուղղակի քաջալերանքով՝ այլ թրքամէտ ուժերու կողմէ…։

Այ՛ո, նո՛յն ցեղասպան թուրքն է մեր դիմաց կանգնողը՝ տարբեր պիտակներով ու դիմակներով։ Նո՛յն ցեղասպան թուրքն է բանթուրանեան նոյն քաղաքականութիւնը հետապնդող՝ տարբեր մարտավարութեամբ ու ռազմավարութեամբ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է որ թրքական ցեղախումբին պատկանող այլ ժողովուրդներու մոլուցքը գրգռելով կը շարունակէ բնաջնջումի նո՛յն քաղաքականութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է, որ տեղ մը արաբները սիրաշահելով, այլ տեղ տնտեսական թէ ռազմական իր կապերը օգտագործելով կը փորձէ իր գործադրած ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դ էմ մոռացութեան դատապարտել եւ Հայաստանը ներքին մաշումի ենթարկել տնտեսական ու դիւանագիտական շրջապատումով։

Իսկ շրջանային թէ միջազգային գերպետութիւններ այսպէս կոչուած իրենց աշխարհաքաղաքական շահերէն մեկնած, ցեղասպան թուրքին ու իր ցեղակիցներուն ոճրային արարքներուն, յարձակողապաշտ մօտեցումներուն ու ծաւալապաշտ նկրտումներուն դիմաց լո՜ւռ կը մնան…։ Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ որ դժբախտաբար աշխարհաքաղաքական շահերը գերիվեր եղած են ազգերու միջեւ պատմական, մշակութային, կրօնական թէ բարոյական արժէքներով շաղախուած բարեկամութենէն։ Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ, որ մարդկային իրաւունքները ու միջազգային օրէնքը տ նտեսական թէ քաղաքական շահերուն դիմաց տեղի են տուած։ Ա՛յս կը յիշեցնէ նաեւ մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը։ Այս դառն յիշեցումը նաեւ կատարեց վերջին շաբաթներուն Ղարաբաղի դէմ թուրք ազերիներուն կողմէ կատարուած յարձակումը, երբ կարգ մը երկիրներ գաղջ մօտեցում որդեգրեցին եւ ուրիշներ լուռ մնացին միջազգային օրէնքի համաձայն դատապարտելի այս երեւոյթին դիմաց։

Ապրիլ 24-ի այս առաւօտուն երբ կը յիշենք մեր մէկուկէս միլիոն սրբացած նահատակները, մենք կոչուած ենք մեր նահատակներու սրբազան կտակին հաւատարմութեամբ մեր ազգային ուխտը վերանորոգելու։

Համահայկական ճիգով մենք պիտի շարունակենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման մեր պայքարը։ Այս շրջագծէն ներս իրաւական մարզը կը նկատենք հիմնական։ Եւ, ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը առաջին գործնական քայլը առաւ իրաւական մարզէն ներս տարի մը առաջ դատ բանալով Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, հայ եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին։

Արդարեւ, մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի ու Արցախի մէջ եւ ի սփիւռս աշխարհի քաջ պիտի գիտնան, որ Հայաստանը աշխարհի քարտէսէն ջնջելու ու մեր ժողովուրդը ոչնչացնելու եւ պատմութեան արխիւներուն մէջ նետելու նո՛յն քաղաքականութիւնը կը շարունակուի մեր ժողովուրդին դէմ՝ Թուրքիոյ ու անոր ցեղակից Ազրպէյճանի կողմէ։

Հետեւաբար, արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց. մենք մնայուն պատերազմի մէջ ենք։ Մենք շրջապատուած ենք տեսանելի ու ոչ-տեսանելի թշնամիներով։ Մենք բարեկամներ չունինք։ Ինչպէս պատմութեան ընթացքին, այս՛օր եւս Հայաստանը կռուախնձոր է շրջանային թէ միջազգային գերուժերու շահերու միջեւ։ Այս դառն իրողութեան դիմաց մենք մեր ուժին պէտք է վստահինք։ Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր պատմութիւնը. ա՛յս կը թելադրեն նաեւ մեր կեանքին ներկայ պայմանները։ Մեր կեանքը պէտք է համապատասխան կերպով կազմակերպենք ու մեր առաջնահերթութիւնները ճշդենք։ Մենք թոյլ պէտք չէ տանք ոÖ € ցեղասպանը փորձէ մեր արիւնով ազատագրուած հողերէն ներս մուտք գործել, մեր պետականութիւնը տկարացնել եւ մեր պահանջատիրութիւնը նսեմացնել։ Արդ, անհրաժեշտ է դիմել հետեւեալ քայլերուն դիմել.-

Ա) Հայոց բանակի հզօրացումը անյետաձգելի ու հրամայական անհրաժեշտութիւն է։ Ի՛նչ պիտի պատահէր մեր ժողովուրդին, եթէ Ղարաբաղի ճակատներուն վրայ մեր հերոս տղաքը իրենց օրինակելի քաջութեամբ, նոյնիսկ իրենց արեան գնով չկռուէին թշնամիին դէմ։ Մենք թոյլ պիտի չտանք որ նոր ջարդ մը կատարուի մեր ժողովուրդին դէմ։

Բ) Հայաստանի դիւանագիտական յարաբերութիւնները պէտք է դառնան աւելի ազդու ու մարտունակ։ Այս ուղղութեամբ Սփիւռքը իր ունեցած հարուստ փորձառութեամբ կրնայ օժանդակել Հայաստանի արտաքին յարաբերութեանց, յատկապէս հայոց ցեղասպանութեան հետ աղերս ունեցող աշխատանքներու գծով։

Գ) Ներկայ համաշխարհայնացած աշխարհին մէջ քարոզչական պատերազմը մեծապէս ազդեցիկ դեր ունի, տնտեսական, քաղաքական ու զինուորական ազդակներու կողքին։ Մեր քարոզչական աշխատանքները եւս պէտք է դառնան աւելի կազմակերպ ու աշխոյժ՝ սփիւռքին կատարելիք կարեւոր ներդրումով։

Անհրաժեշտ է հետեւաբար մեր ո՛ղջ ներուժը, մեր ամբողջ կարողականութիւնը եւ բոլոր կարելիութիւնները ի սպաս դնել այս նուիրական նպատակին։ Համահայկական այս նպատակին իրագործումը կը պահանջէ մեր ժողովուրդի ուժերուն մէկտեղում, աշխատանքի ներդաշնակում ու միասնականութեան ամրապնդում։ Սա լոզունգ չէ այլ՝ գործի հրաւէր. եւ՝ ա՛յսօր, վաղը ո՜ւշ է արդէն։ Հարկ է ըլլալ արթուն. հարկ է ըլլալ նաեւ իրապաշտ։ Զգացական ու պարագայական մօտեցումները կրնան Հայաստանն ու Ղարաբաղը աւելի վտանգալից կացութիւններու դիմաց դնել ու մեր ժողովուրդը նոր տագնապներու առաջնոր դել։

Ղարաբաղի պաշտպանութիւնը ու անոր անկախութեան ամրացումը ճակատագրական կարեւորութիւն ունի Հայաստանին համար, ինչպէս Հայաստանի հանրապետութեան հզօրացումը իր բոլոր բնագաւառներով, ներքին թէ արտաքին ճակատներով առանցքային նշանակութիւն ունի մեր ազգային պահանջատիրական պայքարին համար։ Ա՛յս պէտք է դառնայ մեր համահայկական քաղաքականութիւնը։ Ա՛յս է Հայաստանի ու Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ու հզօրացման ճամբան. ա՛յս է մեր ժողովուրդի իրաւունքներու հատուցման ճամբան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է
Ամենադիտված