Ֆրանսիայի խոշոր քաղաքներում անցկացվում են հիշատակի արարողություններ
Հասարակություն
Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ: Մարսելում Ապրիլի 24-ի պողոտայում' Բոմոն հուշարձանի մոտ, հավաքվել է մի քանի հազար մարդ' ինչպես մարսելահայեր, այնպես էլ տեղի հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց պահանջատիրությունն են արտահայտել' պահանպելով միջազգային հանրությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաստատել արդարություն:
Մոնպելյեում տեղի հայությունը ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
Ստրասբուրգի կայարանամերձ հրապարակում ևս մոտ 300 մարդ Հայաստանի ու Արցախի պետական դրոշներով բողոքի ցույց է անցկացրել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին