Արմավիրում «Գրանդ Շիրոկե» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Արտակարգ Պատահար
Ապրիլի 25-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծ Արմավիր գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արմավիր-Հայկավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի դիմաց, ամբողջությամբ այրվել է «Գրանդ Շիրոկե» մակնիշի 300 ՕՏ 03 պետհամարանիշով (վարորդ Յ. Վ.) ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.27-ին, մարվել՝ 00.37-ին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին