Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին 

Իրական սադրիչների և «կեղծ» լրագրողների մասին...

Վերլուծական

Ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» կոչվող նախաձեռնությունը ժամը 18:00-ին հավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որտեղից երթով պետք է շարժվեին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Ազատության հրապարակում Հայկ Փայտյան անունով երիտասարդը բարձրաձայն ընթերցեց իրենց պահանջները Բ26-ին, այնուհետև հավաքվածներին հորդորեց շարժվել դեպի Բաղրամյան 26։ Իհարկե, ինչպես և սպասվում էր, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց երթ անել դեպի Բաղրամյան 26։ Սակայն, ամեն ինչի մասին հերթով։

Ովքե՞ր էին երթի իրական կազմակերպիչները կամ գաղափարի հեղինակները

Ազատության հրապարակում հիշյալ նախաձեռնության անդամներից Հայկ Փայտյանը խրոխտ ձայնով սկսեց ընթերցել իրենց պահանջները Բաղրամյան 26-ին։ Դրանք էին՝ ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս-քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտքն Արցախ կամ հարակից տարածքներ, պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ-ն դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և տարածքային որևէ զիջումների չի գնալու: Պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին։ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

Իհարկե, առաջին հայացքից պահանջները բավական հայրենասիրական են, ոչ ոք նրանց չի մեղադրում նման պահանջներ ունենալու համար։

Այս պահանջները ընթերցելուց հետո, Հայկ Փայտյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ փորձելով ճշտել, թե ով է երթի կազմակերպիչը, ինչու այն իրազեկված չէ և այլն։ Հայկ Փայտյանն ամեն կերպ հերքում էր, թե ինքն է կազմակերպիչը կամ ինքը որևէ կուսակցության կամ կազմակերպության անդամ է։ Մեկ փոքրիկ դետալ ևս նշենք, որը չէր կարող վրիպել մեր աչքից։ Ազատության հրապարակում, երբ փորձեցինք հետաքրքրվել ելույթ ունեցող տղայի՝ տվյալ դեպքում Հայկ Փայտյանի անունը, նրա ընկերները համառորեն չէին ասում, հորդորում էին նշել՝ որպես «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ։

Վերադառնալով բողոքի ակցիային՝ շարունակենք։ Ազատության հրապարակում հավաքվածները՝ Հայկ Փայտյանի «գլխավորությամբ», փորձեցին շարժվել դեպի Բ26, ինչը ոստիկանության կողմից արգելվեց։ Պետք է շեշտել, որ հավաքվածների գերակշիռ մասը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, աջակիցներ էին, ովքեր ներկայանում էին որպես ՀՀ քաղաքացիներ և պնդում, որ հավաքի կազմակերպման հետ որևէ կապ չունեն։ Բայց, նրանց մարտավարությունից, բարձրացվող հարցերից, հիստերիայից, ոստիկանների հետ անընդհատ հրահրվող բախումներից դժվար չէր հասկանալ, թե ովքեր են այս նախաձեռնության հետևում կանգնած։

Ո՞վ էր Հայկ Փայտյանը

Ամբողջ հավաքի ընթացքում որպես ՀՀ քաղաքացի ներկայացող Հայկ Փայտյանն իրականում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ կամ աջակից է։ Ուսումնասիրելով նրա «քաղաքական կամ քաղաքացիական» ուղին՝ նկատեցինք, որ նա սկսած Բաղրամյանի ցույցերից, վերջացրած «Հիմնադիր խորհրդարանի» ցույցերով, ակտիվ մասնակցել է դրանց։ Մասնավորապես՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ձևավորման ժամանակ Փայտյանն ակտիվորեն մասնակցել է գրեթե բոլոր բողոքի ցույցերին, բավական ռադիկալ ելույթներ ունեցել հարթակից՝ որպես ՀԽ աջակից։ Անցած տարի ապրիլի 24-ին Էրեբունի թանգարանի տարածքում, երբ «Հիմնադիր խորհրդարանը» բողոքի ցույց անցկացրեց, այդ նույն Հայկ Փայտյանը ռեժիմին հեռացնելու կոչերով ելույթ ունեցավ հարթակից։ Անցած տարվա ապրիլի 17-ին Ազատության հրապարակում Ժիրայր Սէֆիլյանի թիմի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ևս որպես ՀՀ քաղաքացի ներկայացող Հայկ Փայտյանը շատ կոշտ ելույթով հանդես եկավ։ Իհարկե, անցած տարվանից Հայկ Փայտյանի մոտ երևի միայն փոխվել է հագուստը։ Եթե այն ժամանակ նա կրում էր Ժիրայր Սէֆիլյանի պատկերով վերնաշապիկ, հիմա կրում է կոստյում։ Ինչևէ։ Հարկ չենք համարում նրա հագուկապը մեկնաբանել կամ քննադատել։

Հայկ Փայտյանը՝ Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախորդ տարվա ապրիլքսանչորսյան հանրահավաքը, որի առաջին րոպեներին ելույթ է ունենում նաև Հայկ Փայտյանը։

Ինչո՞ւ ոստիկանությունը բռնություն կիրառեց

Ազատության հրապարակից ոստիկանության մեծաթիվ ուժեր հավաքի մասնակիցներին թույլ չտվեցին առաջ շարժվել դեպի Բաղրամյան։ Սակայն, երիտասարդներին հաջողվեց ճեղքել ոստիկանության պատնեշը և տարբեր ճանապարհներով հասնել Բաղրամյան պողոտայի սկզբնամաս։ Այնտեղ ևս նրանց «սպասում էին» ոստիկանության մեծաթիվ ուժեր, ովքեր ամեն գնով թույլ չէին տալու երթ անցկացնել դեպի Բ26։ Ոստիկանությունը մի քանի անգամ հորդորեց հավաքվածներին ազատել մայթերը, բացել փողոցը, սակայն ապարդյուն։ Քաղաքացիները վճռական էին տրամադրված։ Արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանության և հավաքվածների միջև։ Բերման ենթարկվեց ավելի քան 40 մարդ, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին։ Բերման ենթարկվածների մեծամասնությունը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, աջակիցներ, համախոհներ էին։ Աչքի առաջ ունենալով «Հիմնադիր խորհրդարանի» ոճն ու մարտավարությունը՝ ոստիկանությունը չէր կարող թույլ տալ երթ անել դեպի նախագահական նստավայր։ Իսկ թե ինչ մարտավարություն ունի «Հիմնադիր խորհրդարանը», կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բավական է հիշել անցած տարի ապրիլի 24-ին Ժիրայր Սէֆիլյանի թիմի նախապատրաստած գործողությունները, որոնք ձախողվեցին։

Ինչո՞ւ բերման ենթարկվեցին լրատվական կայքի օպերատորները

Այսօր Հայաստանում կարծես ավանդույթ է դարձել բողոքի ակցիաների ժամանակ լրագրողական բեյջերով ներկայանալը։ Ու դա անում են ակտիվիստները, տարբեր կազմակերպության անդամները։ Վերջին շրջանում նման տենդենց է նկատվում, որ որպես արտահաստիքային լրագրող են ներկայացվում կուսակցականները, ակտիվիստները և լրագրողական բեյջերով ներկայանում այս կամ այն բողոքի ակցիային։ Այս երևույթի անընդունելի լինելու մասին ավելորդ ենք համարում խոսել, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է դա։ Ինչքան էլ զավեշտալի թվա, հենց այս բողոքի ակցիայի և չստացված երթի ժամանակ ոստիկանության և քաղաքացիների հետ բախումների ժամանակ բերման ենթարկվեց հայկական օնլայն կայքերից մեկի օպերատորը, ով հեռախոսով ապահովում էր տվյալ միջոցառման facebook-յան ուղիղ հեռարձակումը։

Երիտասարդին բերման ենթարկելու պատճառներից մեկն էլ հենց վերը նշած երևույթն էր։ Օպերատորը, ով այդ պահին տեսանկարահանում էր հեռախոսով ու առանց համապատասխան լրագրողական բեյջի, հայտնվել է բախման հենց կիզակետում: Իսկ այդ պահին, ոստիկանների համար տվյալ անձը չի համարվել լրագրող, քանի որ վերջինիս վրա բացակայել են լրագրողի համար հատկացված համապատասխան փաստաթղթերը: Իսկ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների հետ «արա»-ով խոսելը, որքան էլ ցավալի է, բնորոշ է ակտիվիստներին: Իր ընկերոջը պաշտպանելու համար բերման ենթարկվեց նույն կայքի մյուս օպերատորը։ Բնավ, թող տպավորություն չստեղծվի, որ փորձում ենք արդարացնել ոստիկանության գործողությունները և պաշտպանի լիազորություններ ենք մեզ վրա վերցնում։ Սակայն, փաստ է այն, որ այսօր «լրագրող» հասկացությունը շատերի մոտ ասոցացվում է որպես ակցիաների ժամանակ սադրող, հրահրողի հետ։ Այն, որ տարբեր լրատվամիջոցներ իրենց համակիրներին բաժանում են լրագրողական բեյջեր ու ճանապարհում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու, փաստ է։ Պատկան մարմինները, լրագրողական կազմակերպությունները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն այս երևույթի վրա, քանի որ սրանով արատավորվում է առանց այն էլ պարկեշտությամբ չփայլող լրագրողական դաշտը։ Ի՞նչ է նշանակում ակտիվիստին, հասարակ քաղաքացուն տրամադրել լրագրողի բեյջ և ուղարկել միջոցառման։ Իսկ թե այսօր ու անցյալում ովքեր, որ կազմակերպությունները, որ կուսակցություններն են արել նման բան, բոլորին է հայտնի։ Ես՝ որպես լրագրող, չեմ ընդունում դա և չեմ պատրաստվում հանդուրժել, որ իմ մասնագիտությունը դարձնեն վաճառքի առարկա։ Եթե որևէ մեկն ուզում է լրագրող դառնալ, դրա համար գոյություն ունի համապատասխան ընթացակարգ՝ գնալ սովորել, կատարելագործվել և աշխատել։ Միայն այդ դեպքում կհարգեմ նրան որպես լրագրող։ Ես՝ որպես լրագրող չեմ ուզում, որպեսզի իմ անունն ասոցացնեն բողոքի ակցիաների ժամանակ սադրողի, հրահրողի անվան հետ։ Հարցն իրավական առումով, կարծում եմ, պետք է կարգավորվի. դա բխում է ինչպես մեր՝ լրագրողներիս շահերից, այնպես էլ իրական պայքարողների:  

Մնացած հետևությունները թողնում ենք ընթերցողին։

Մասնագիտությամբ լրագրող՝ Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Ամենադիտված