ԱՄՆ-ում վախճանվել է երգիչ Բիլլի Փոլը
Գիտություն և Մշակույթ
80 տարեկան հասակում վախճանվել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները:
«Մենք խորը ափսոսանքով հայտնում ենք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով մահացել է Բիլլին»,- ասված է երաժիշտի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:
Բիլլի Փոլը՝ (Փոլ Վիլյամս) ծնվել է Ֆիլադելֆիայում: Մանկությունից նա հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ, իսկ արդեն երիտասարդ տարիներին նա բեմում հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Չառլի Փարքերը և Նինա Սիմոնը:
1972 թվականին նրա «Me and Mrs.Jones» երգը գլխավորել է համաշխարհային բոլոր չարթերը, դրա համար նա ավելի ուշ «Գրեմմի» մրցանակ է ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)