Պայթյուն ավտոբուսում` Երևանի Հալաբյան փողոցում. կա 2 զոհ. հայտնի են վիրավորների անունները (լուսանկարներ, տեսանյութ, լրացվում է)
Արտակարգ Պատահար
01:07
Երևանի Հալաբյան փողոցում պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում, որում, նախնական տվյալներով, գտնվել է 9 անձ՝ վարորդը և 8 ուղևորները։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։ Նա տեղեկացրեց, որ զոհվել է երկու անձ, նրանցից մեկի ինքնությունը պարզվել է, մյուս զոհվածի ինքնությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում։ Տուժածների թվում են նաև երեք անչափահասներ։
Տուժածներից վեցը տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայումս քննիչները վարորդի հետ աշխատանքներ են իրականացնում, մասնագետներն իրականացնում են նաև քննչական գործողություններ։ Նշանակված են մի շարք փորձաքննություններ, այս պահին փորձագետները, քրեագետներն աշխատում են՝ պարզելու համար պայթյունի պատճառները։
Ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Տռուզյանը կրկնեց, որ պայթյունի պատճառները պարզելու համար աշխատում են փորձագետներ, վաղաժամ հայտարարություններով հանդես գալու պատճառ այս պահին չկա։
23:57
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը' միջին ծանրության:
23:00
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնեցին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների' 10-ից ավելի տուժածներ կան, որոնց մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների ինքնությունը:
22:24
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ պայթել է 63 համարի ավտոբուսը. նախնական տվյալներով կա 3 զոհ, 7 վիրավոր։
Նշենք, որ պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Կոտրվել են հարակից շենքերի ապակիները։

.jpg)


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին