Ավստոբուսի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծանր է, իսկ հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
Երևան քաղաքի թիվ 63 ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ:
Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։
Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին