Ավտոբուսի պայթյունից տուժածների ծնողներին տեսակցության դեռ չեն թողնում (տեսանյութ)
Հասարակություն
Երեկ Հալաբյան փողոցում ուղևորատար ավտոբուսի պայթյունից տուժածները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ինչպես ԲԿ-ից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, հիվանդանոցում հավաքվել են պայթյունից տուժածների հարազատները, ծնողները, ովքեր սպասում են տեսակցության։ Տուժած երիտասարդներից մեկի պապիկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առավոտյան է իմացել կատարվածի մասին, եկել է թոռնիկին տեսակցության, սակայն դեռ չեն թողնում։
Ավտոբուսում եղած հղի կնոջ մայրը լրագրողներին պատմեց, որ աղջիկը ատամնաբույժի մոտից էր դուրս գալիս. «ես իր հետ խոսեցի, ասեց դուրս եմ եկել, հետո հեռուստացույցով լսեցի ավտոբուսի մասին ու որ ասեցին մեջը հղի կին կա, ասեցի աղջիկսա...»,- պատմեց կինը, ով Նոյեմբերյանից էր եկել։
Նշենք, որ մեկ հոգի գտնվում է այրվածքաբանական կենտրոնում։
Մանարմասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին