Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհաիմ Վացկեն համոզված չէ, որ թիմի առաջատարներից Մխիթարյանը, Հումելսն ու Գյունդողանը կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ:
«Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդողանի հետ: Սակայն ամբողջությամբ բացառվում է, որ նրանցից ոչ ոք հաջորդ մրցաշրջանում չխաղա Դորտմունդում: Կարծում եմ՝ եթե Հումելսը թիմը լքի, ապա միայն «Բավարիա» գնալու համար»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու