Դժբախտ պատահար չէ, այլ դժբախտություն. Նիկոլ Փաշինյանը պաշտոնական վարկած է պահանջում
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավակցեց երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ պայթյունը որակեց որպես դժբախտ պատահար:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի, թե Շարմազանովն ինչ տեղեկատվության է տիրապետում, սակայն դեպքից անցել է 12 ժամ, բայց մինչև այժմ իրավապահ մարմինները ոչ մի պաշտոնական վարկած առաջ չեն քաշել և մարդկանց տեղեկատվություն չեն տվել:
«Ես ուզում եմ պետական մարմինների ուշադրությունը հրավիրել պաշտոնական տեղեկատվության վստահելիության աստիճանի պրոբլեմի վրա: Այսօր մարդիկ ավելի շատ տեղեկատվություն ստանում են սոցիալական ցանցերի գրառումներից, և 3-4 ժամ հետո պաշտոնական մարմինները հետևից հաստատելով գալիս են: Սա վերաբերում է նաև շարունակվող պատերազմի հետ կապված դրվագներին»,- ասաց Փաշինյանը:
Շարմազանովը, շտկելով խոսքն՝ ասաց, որ սա դժբախտ պատահար չէ, այլ՝ դժբախտություն:
Նշեց, որ երեկ ամբողջ գիշեր համապատասխան գերատեսչությունների ղեկավարները տեղում են եղել և շեշտեց, որ սա շատ նուրբ հարց է: Նա զրուցել է նաև ուժային կառույցների պատասխանատուների հետ, և երբ կլինի հստակություն և ամբողջական ինֆորմացիա, կտեղեկացնեն:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը