Գումարները նվիրաբերվում է մի մարդու, ում անունը Բաղդասարով է. Փոստանջյանը՝ «Հրազդան-ցեմենտին» արտոնություն տալու մասին
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր ելույթում ասաց, որ այս գումարները փոխարենը պաշտպանությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, պետությանը փոխանցելուն, ուղղակի նվիրաբերվում է մի մարդու, ում անունը Բաղդասարով է:
«Այսպես տարիներ շարունակ մենք մեր գումարները նվիրաբերել ենք տարբեր անձանց, ովքեր այս գումարները սեփականացրել են և ապօրինի ձևով արտահանել են ՀՀ-ից: Այսօր այդ գումարները կազմում են շուրջ 10 մլրդ դոլար, գտնվում են այս կամ այն բանկերում, որոնք չեն գտնվում Հայաստանում և չեն ծառայում ՀՀ քաղաքացիներին: Սա մեր պաշտպանության, մեր զինվորների կյանքի, անվտանգության գումարներն են»,- ասաց Փոստանջյանը:
Քվեարկությունը 20 րոպե հետաձգվեց, որից հետո որոշում ընդունվեց՝ խորհրդարանը դեմ քվեարկեց նախագծին:
Պատգամավորները ծափահարեցին նախագծի չընդունման կապակցությամբ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին