Կենտրոնում և Մալաթիա-Սեբաստիայում վթարային ջրանջատումներ կլինեն
Հայաստան
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ապրիլի 27-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչաական շրջաններում: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ժամը 09.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի' Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի' Անդրանիկի փող. 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 համարների, Զորավար Անդրանիկի թաղ. Բ-3 բնակելի զանգվածի թվով 2 մանկապարտեզների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը