Գագիկ Բեգլարյանը ծառայել է խորհրդային բանակում. պարզաբանում
Հասարակություն
Որոշ լրատվամիջոցներում այսօր տեղեկություն է հրապարակվել, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ծառայել բանակում։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում։
Նախարարի կենսագրությունը հրապարակված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին