«Եթե 20 տարի ընտրությունները կեղծվել են, ուրեմն Օսկանյանի նշանակումն էլ է եղել կեղծ»
Քաղաքական
Քիչ առաջ Ազգային ժողովում Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Վարդան Օսկանյանի նոր՝ «Համախմբում» անվանումը կրող կուսակցության ստեղծմանը՝ ասաց.
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ կուսակցություն ստեղծել-չստեղծել, առաջ գնալ, առաջ չգնալ, դա իր որոշելիքն է»:
Շարմազանովը նկատեց նաև, որ վերջին շրջանում բազմաթիվ կուսակցություններ են ստեղծվել և դրանք բոլորն էլ ասել են՝ իրենք հերթականը չեն, այլ արմատական են, իշխանափոխության են ձգտելու, իրենք են այլընտրանքը իշխանության, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով է այլընտրանք իշխանությանը:
«Ինքն ասաց՝ քսան տարի Հայաստանում կեղծվել են ընտրությունները, ես նայելով հարգարժան պարոն Օսկանյանի աչքերին՝ ասացի՝ առաջինը՝ ես չեմ հիշում, երբ դուք եղել եք ԱԳ նախարար, ասել եք, որ ընտրությունները կեղծվել են, և կարելի է ենթադրել՝ Օսկանյանի ասած կեղծված ընտրությունների արդյունքում 1998 և 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում, ինքը նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել է ԱԳ նախարար և, եթե ընտրությունները եղել են կեղծ, ուրեմն իր նշանակումն էլ է եղել կեղծ»,- ասաց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին