Նավասի ակումբային ռեկորդը Չեմպիոնների լիգայում
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ակումբայն ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը 8-րդ խաղն էր, որում կոստառիկացի դարպասապահը գոլ բաց չի թողել: Արդյունքում Նավասը դարպասը անառիկ է պահում 720 րոպե, ինչը մադրիդյան թիմում լավագույն արդյունքն է: Չեմպիոնների լիգայում այս ցուցանիշով Նավասին գերազանցում է միան Լոնդոնի «Արսենալի» նախկին դարպասապահ Յանս Լեմանը, ում պաշտպանած դարպասը անառիկ է եղել 853 րոպե:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումն ավարտվեց առանց գոլերի: Պատասխան խաղը տեղի է ունենալու մայիսի 4-ին Մադրիդում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու