ՀՀԿ-ն գոյատևում է կուսակցականների անդամավճարների հաշվին
Քաղաքական
ՀՀԿ-ն գոյատևում է հիմնականում կուսակցականների վճարվող անդամավճարների հաշվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա դժգոհեց նաև, որ ոչ բոլորն են ժամանակին կատարում վճարումները, թեպետ ֆիքսված գումար չկա: ՀՀԿ-ի անդամները վճարում կարող են անել մեկ դրամից սկսած՝ ով ինչքան կարող է:
Նա չկարողացավ ասել, թե յուրաքանչյուրն ինչքան անդամավճար է տալիս, բայց նշեց, որ ինքը վճարում է 40 հազար դրամ:
Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե իր նորաստեղծ կուսակցությանն աջակցելու համար դիմելու է նաև բիզնեսմեններին՝ ասաց.
«Եթե կուսակցություն ստեղծեի, երբեք ու երբեք չէի դիմի բիզնեսմեններին, որպեսզի ինձ փող տային, նախ և առաջ պետք է հնարավորություններ ունենաս, նոր ստեղծես, եթե պետք է ուրիշի ունեցվածքով մի բան ստեղծես, կարծում եմ՝ դա հում պրոցես է»,- ասաց Գալուստ Սահակյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին