Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին 

Էրդողանն ու Ալիևն այլևս եղբայրներ չե՞ն…

Վերլուծական

Միջազգային հարաբերությունները զարմանալի բան են. ոչինչ այստեղ հարատև չէ, և նույնիսկ մի քանի օրը կամ շաբաթը կարող է շրջադարձային լինել որոշ դեպքերում. ահավասիկ Բաքու-Անկարա հարաբերութոյւնները, իսկ ավելի ճիշտ՝ նրանց ռազմավարական եղբայրությունը, որը, պարզվում է, այնքան էլ կարող է ամուր չլինել, ինչպես ակնկալվում էր նախկինում: 

Մասնավորապես՝ պարզվում է՝ Էրդողանը, Բաքու կատարած իր վերջին այցի ընթացքում, որքան էլ կարող է տարօրինակ թվալ բոլորիս, հանդես գալով ելույթով, միտումնավոր կերպով շրջանցել է ղարաբաղյան թեման ու զերծ է մնացել ավելորդ մեկնաբանություններից ու ռազմատենչ կոչերից այն պարագայում, երբ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ նա իր աներկբա աջակցությունն էր հայտնում ազերի եղբորը՝ Ալիևին, ու աշխարհով մեկ հայտարարում, թե Հայաստանը ստիպված է լինելու, իր խոսքերով ասած, «ազատել գրավյալ տարածքներն» ու հանձնել Արցախը բեղավորին:

Համաձայնե՛ք՝ նման հռետորաբանությունը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն պատկերի համատեքստում, որին ականատես դարձանք օրերս Բաքվում, երբ իր կատարած այցի շրջանակներում Էրդողանը կոչ արեց միասնական ճակատ ձևավորել ահաբեկչության դեմ՝ միևնույն ժամանակ զերծ մնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծայրահեղական հայտարարություններից:

Հիշեցնենք, որ թուրք նախագահն Ադրբեջան է ժամանել երեքշաբթի՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովին։ Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել Անկարայի նման հետքայլը և կամ որքանով կարող է այս ամենը տեղավորվել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատվող ռազմական ակտիվության համատեքստում, իհարկե, մնում է այդպես էլ հանելուկ, քանի որ կարծել, թե Ալիևը, առանց Էրդողանի աջակցությունը ստանալու, կարող էր ռիսկի գնալ ու ինքնուրույնաբար սանձազերծել մի նոր պատերազմ, իսկական աբսուրդ կլիներ. առանց Անկարայի Ալիևը կատարյալ ոչնչություն է, մի փաստ, որը շատ լավ գիտակցում է նաև ինքը՝ Ալիևը. ուրե՞մն…

Ըստ մեզ՝ առանձնապես չարժե ոգևորվել այն հանգամանքից, որ այս անգամ Էրդողանը խուսափեց հավակնոտ հայտարարություններ անելուց. քաղաքականությունը մի այնպիսի բան է, ուր հայտարարություններն ու խոսքերը, եթե անգամ դրանց հեղինակներն ազդեցիկ քաղաքական գործիչներ են, գործնականում ոչինչ չարժեն, եթե դրանք չեն հաստատվում կոնկրետ քայլերով:

Չի բացառվում, սակայն, որ այստեղ իր դրական դերն է խաղացել Ռուսաստանի Դաշնությունը, որը, զգուշանալով Թուրքիայի, իսկ հետևաբար՝ նաև ՆԱՏՕ-ի՝ Անդրկովկասում ունեցած դիրքերի ուժեղացումից, անդրկուլիսային քաղաքականության շրջանակներում Անկարային հստակ ազդանշան է ուղարկել առ այն, որ չարժե խորամանկություն բանեցնել ու փորձել արցախյան խնդիրը օգտագործել՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար. այստեղ հիմնական դերակատարը պետք է լինի Մոսկվան, ու հենց վերջինիս հովանու ներքո էլ պետք է Անդրկովկասում ծավալվեն բուն իրադարձությունները: Այլ կերպ ասած՝ «քյանդրբազություններից» պետք է Անկարան հեռու մնա, եթե չի ցանկանում բախվել Պուտինի ամուր բռունցքին:

Ակնհայտ է՝ եթե իրոք Էրդողանի համեստ պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որոնք մենք ներկայացրինք վերևում, անգամ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի մեր դեմ ու այն կրի տոտալ բնույթ, մենք կարող ենք ասել, որ արևմուտքից մեզ անակնկալներ չեն սպասվի, ու Թուրքիան զերծ կմնա Հայաստանի տարածք ներխուժելուց. ռուսները վճռակամ են այս հարցում տրամադրված, ու Անկարայում բոլորն էլ հասկանում են, որ եթե Թուրքիան չի ցանկանում վերջնականապես ու անվերադարձ կերպով ջախջախվել, ապա պետք է ավելորդ արկածախնդրություններից զերծ մնա ու գլուխը կախ իր «իլիկը մանի», հակառակ պարագայում՝ Էրդողանը կարող է չմարսել սեփական ժողովրդից թալանած միլիարդներն ու իր օրերը վերջացնել շատ ավելի անփառունակ պայմաններում, քան կարող է երևակայել…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Ամենադիտված