ՀՀ օմբուդսմենն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող և իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց և դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը