«Ժողովուրդ». Պաշտոնանկ արված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության նոր հանգամանքներ են ի հայտ գալիս
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության և սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել: Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող էր ճակատագրական դառնալ:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ և այդ կերպ փորձել օգնել բանակին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից