Տիգրան Համասյանի «Լույս ի Լուսո»-ն կներկայացվի Կալիֆորնիայի համալսարանում
Գիտություն և Մշակույթ
Կալիֆորնիայի համալսարանում կներկայացվի նշանավոր դաշնակահար Տիգրան Համասյանի «Լույս ի Լուսո» նախագիծը: Cap.ucla.edu կայքը տեղեկացնում է, որ Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ ելույթը տեղի կունենա ապրիլի 30-ին Royce Hall-ում:
Երևանի պետական կամերային երգչախմբի ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ համերգին կոլեկտիվը կմասնակցի փոքր կազմով: Կներկայացվեն հայ հնագույն հոգևոր երաժշտության՝ Տիգրան Համասյանի մշակումները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)