Պատերազմը քաղաքականության հրեշավոր դրսևորում է. նոր տեսահոլովակ
Հասարակություն
Երգիչ և երաժշտական պրոդյուսեր Վահե Բաղդասարյանն անցած տարվա դեկտեմբերին ստեղծեց երաժշտական նոր նախագիծ, որը պետք է միավորեր աշխարհի տարբեր անկյուններում ապրող երգիչներին և երաժիշտներին։ Նպատակը՝ երգերի միջոցով խոսել գլոբալ խնդիրների, պատերազմների մասին։ Նախագիծն արդեն հրապարակել է առաջին երգն ու տեսահոլովակը, որը կոչվում է «Պատերազմը դժոխք է»։ Այն հակապատերազմական և խաղաղության կոչեր է իր մեջ պարունակում։ Տեսահոլովակը պետք է հրապարակվեր ավելի շուտ, սակայն սկսվեց ապրիլյան պատերազմը։
Վահե Բաղդասարյանն ասում է՝ խաղաղության մասին կոչերը թուլության նշան չպետք է համարել։ Ոչ մի ժողովուրդ չի ցանկանում պատերազմել։ Պատերազմը ձեռնտու է միայն զենք արտադրող երկրներին։ Պատերազմը քաղաքականության հրեշավոր դրսևորում է։
Տեսահոլովակը՝ ստորև։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին