Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում 

Պետք էր շուտ մտածել…

Վերլուծական

Արտաքին աշխարհում տեղի ունեցող ջղաձգումները հետզհետե սկսում են ազդել նաև Հայաստանի նեքին քաղաքականության վրա, ինչը միանգամայն սպասելի էր: Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբռնկման օրվանից ի վեր Թուրքիան, որ իրեն համարում է Ադրբեջանի մեծ եղբայրը, անթաքույց սկսեց հանդես գալ Հայաստանի դեմ ու նույնիսկ խրախուսել Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի, ինչը, պարզվում է, մերոնց ստիպել է մի լավ ծանրութեթև անել այս երկրի հետ չեղած տնտեսական հարաբերություններն ու չբացառել թուրքական ծագման ապրանքների էմբարգո մտցնելու հնարավորությունը:

Այսպես՝ օրերս ԱԺ-ում անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելու վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, ըստ որի, էկոնոմիկայի նախարարությունն արդեն սկսել է ուսումնասիրել նման հնարավորությունը: Ասել կուզի՝ հայրենի կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը:

Ինչ խոսք, չողջունել այս քայլը որևէ մեկը, կարծում ենք, չի կարող, քանի որ Հայաստանում դժվար գտնվի գեթ մեկը, ով հաճույքով է սպառում թուրքական ապրանքներ մի պարագայում, երբ թուրքական տմարդի քաղաքականության արդյունքում մեր սահմանները վտանգվում են ամեն օր: Բայց խնդիրը մեկ ուրիշ կողմ էլ ունի՝ տնտեսականը: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք, և դրա մեծագույն մասն այնպիսի ապրանքներ են, որոնք ներկրում են փոքր ու միջին գործարարները: Այսինքն' նման արգելք մտցնելու դեպքում տուժելու են հենց փոքր ու միջին ներկրողները,ինչն էլ, իր հերթին, նշանակում է երկրի ներսում նորանոր սոցիալական խնդիրներ:

Իհարկե, գաղափարը անառարկելիորեն հրաշալի կարելի է համարել, բայց մի բնական հարց կարող է առաջանալ՝ արդյոք մենք ի վիճակի կլինե՞նք թուրքական ապրանքները փոխարինել տեղականներով կամ շտապ կարգով մեկ այլ երկիր գտնել՝ ինչ-ինչ ապրանքատեսակների ներմուծում կազմակերպելու համար: Անշո՛ւշտ, շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե մենք այնպիսի հզոր ու կայացած տնտեսություն ունենայինք, որ հանգիստ կարողանայինք թուրքական ապրանքները փոխարինել տեղականով, ինչպես դա շատ դեպքերում անում է ասենք Ռուսաստանի Դաշնությունը, որը, ինչպես գիտեք, ինքն է արգելքներ սահմանել երկիր թուրքական ծագման ապրանքներ ներմուծման առումով: Բայց թուրքական ապրանքները տեղականներով փոխարինել մենք կարող էինք միայն այն պարագայում, եթե նախորդ տարիներին հայրենի կառավարության կողմից մշակած ու իրականացրած տնտեսական քաղաքականությունն ի նպաստ տեղական արտադրողի լիներ, ու ամեն ինչ չարվեր փաստացի սնանկացնելու տեղացի բիզնեսմեններին, հատկապես նրանց, ովքեր, ինչպես ասում են, «կռիշ չունեն» իրենց գլխին ու ինչ-ինչ չինովնիկների կողմից չեն հովանավորվում: Եթե կուզեք, ամենևին էլ պարտադիր չէր, որ պատերազմ սկսվեր ու նոր միայն մերոնք մտածեին թուրքական ապրանքներն արգելափակելու մասին. նման քաղաքականություն պետք է վարվեր ամենասկզբից՝ տեղ բացելով տեղական արտադրանքի համար, ինչը, ցավոք, չի արվել, ու հիմա էլ հապճեպ որոշումներ կայացնելով՝ փորձում են ինչ-որ քաղաքականություն իրականացնել…

Մնում է պարզապես հուսալ, որ համապատասխան օրենքի ընդունման պարագայում այն ծանր չի անդրադառնա հայրենական տնտեսության վրա, ու կկարողանանք առաջացած վակումը լցնել ոչ թե ներմուծված ապրանքներով, այլ թեկուզ այստեղ կազմակերպել որոշակի արտադրություն, փոքր արտադրություններ՝ հայրենի տնտեսությունը աշխուժացնելու հույսով. պատերազմող երկիր ենք, ու հավելյալ աշխատատեղերն ու եկամուտները դեպի բյուջե, ոչնչով չէին խանգարի մեզ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է
Ամենադիտված