Պատգամավորին պատկանող հիվանդանոցում 38-ամյա ծննդկան է մահացել
Արտակարգ Պատահար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր' ապրիլի 28-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ծննդկանը Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի, 38-ամյա Նաիրա Մուսայելյանն էր, ով ապրիլի 25-ին նշված կենտրոնում ունեցել է տղա երեխա, իսկ արդեն այսօր առավոտյան Ն. Մուսայելյանը մահացել է:
Ըստ տեղեկությունների` նշված կենտրոնը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին:
Աղբյուրն` այստեղ


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին