Իսպանիայում 4-րդ դարի 600 կիլոգրամ հռոմեական բրոնզե դրամներ են հայտնաբերել
Գիտություն և Մշակույթ
Իսպանիայի Տոմարես քաղաքում (Անդալուսիայի ինքնավար մարզ) հայտնաբերել են 4-րդ դարի շուրջ 600 կիլոգրամ հռոմեական բրոնզե դրամներ: Այդ մասին ապրիլի 28-ին հայտնել է El Paվs թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 27-ին քաղաքային զբոսայգիներից մեկում շինարարական աշխատանքների ժամանակ Էքսկավատորավարը պատահաբար դեմ Է առել 19 հնագույն հռոմեական սափորների, որոնք լեփ-լեցուն Էին մետաղադրամներով: Իսպանացի հնագետներն այս գտածոն որակել են եզակի:
Նշվում Է, որ վճարամիջոցների դիմերեսին դրոշմված են Հռոմի Դիոկղետիանոս (245-313), Մակսիմիանոս (250-310) եւ Կոնսանտինոս I Մեծ (272-337) կայսրերի պատկերները: Բացի այդ, հայտնաբերված սափորներից 10-ը պահպանվել են անվնաս:
Ենթադրվում Է, որ դրանք միտումնավոր Էին պահվել գետնի տակ: Ներկայում գանձն արդեն հանձնվել Է Սեւիլիայի հնագիտական թանգարանին: Վարկածներից մեկի համաձայն՝ այդ փողերը նախատեսված են եղել կայսերը հարկեր վճարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)