«ՉԻ». Ըստ Գալուստ Սահակյանի՝ ԼՂՀ բանակը «Գրադ»-ով «կառուցել է» Աղդամի ու Թարթառի դիրքերը
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Այդ զենքերը օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»:
«ՉԻ» - Համաձայնվեք՝ միայն Գալուստ Սահակյանը կարող էր, ասենք, ՄՄ-21 («Գրադ») կայանքն անվանել կառուցողական զենք: Բայց մի շտապեք մեղադրել Գալուստ Գրիգորիչին, նա պարզապես իր մասնակցությունն է բերում քարոզչական պատերազմին և իր այդ հայտարարությամբ ուզում է ասել, որ վերջին օրերին ղարաբաղյան բանակը կառուցել է Աղդամի և Թարթառի շրջանների մի շարք բնակավայրեր:
Ի դեպ՝ Գալուստ Սահակյանի այս տերմինաբանությունը միանգամայն կիրառելի է նաև ներքաղաքական կյանքում: Փաստորեն՝ եթե ընդդիմությունը որոշի իշխանափոխություն իրականացնել ոչ թե ընտրությունների, այլ զենքի միջոցով, դա կլինի շատ կառուցողական ընդդիմություն: Իսկ իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կառուցողական ընդդիմությունը երկրի զարգացման կարևորագույն գրավականն է: Հասարակությունը, վստահ ենք, կիսում է այս տեսակետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից