Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Ի՞նչ է, ի վերջո, ցանկանում Մոսկվան…

Վերլուծական

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման առաջին իսկ օրվանից քաղաքագիտական շրջանակներում հախուռն կերպով սկսեց քննարկվել այն հարցը, թե անդրկովկասյան ամենակնճռոտ խնդրի մեջ որ գերտերությունները կարող են շահագրգիռ լինել, ու, մասնավորապես, որ՞ն է այս ամենում Մոսկվայի դերակատարությունը:

Կարծիքները բազմազան էին, իրարամերժ ու երբեմն անգամ խիստ անտրամաբանական: Նման դեպքերում, համաձայնե՛ք, երբեմն պակաս հետաքրքրական չի լինում ոչ միայն լսել տեղացի մեկնաբանների ու քաղաքագետների տեսակետները, այլև արտերկրյա, բայց հատկապես ռուսական, քանի որ բոլորս ենք հասկանում, որ Մոսկվայի համար ղարաբաղյան խնդիրն առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում, ու ՌԴ-ն շատ ավելի զգայուն է արձագանքում հարցին, քան աշխարհի որևիցե այլ երկիր (Թուրքիան չհաշված):

Պարզվում է՝ օրերս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին բավական ծավալուն հարցազրույց է տվել ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, որից պարզ է դառնում, որ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ունեցած նպատակները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Ծանուցման կարգով նշենք, որ Դուգինը ներկայացուցիչներից մեկն է այն շրջանակների, որոնք, սովորաբար, համարվում են կրեմլյան ոչ պաշտոնական խոսափող, ու Մոսկվան ինչ-որ բան ուղիղ ասելու համար հաճախ օգտվում է նմանատիպ շրջանակների ծառայություններից:

Այսպիսով՝ եթե փորձենք հասկանալ, թե ինչ է ակնարկում Կրեմլը Դուգինի բերանով, ապա նախ՝ պետք է ամրագրենք մի անհերքելի փաստ. Ռուսաստանն ընդհանրապես շահագրգիռ չէ Անդրկովկասում մի նոր պատերազմական օջախի ստեղծմամբ. Դուգինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում ՌԴ ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը:

Այնպես որ՝ ակտիվորեն շրջանառվող այն տեսակետը, թե ղարաբաղյան քառօրյա պատերազմի հետևում պետք է տեսնել նախևառաջ Մոսկվայի չարակամությունը, սին են ու ոչ փաստարկված. որևիցե երկրի համար, իսկ առավել ևս՝ Ռուսաստանի, ձեռնտու չէ սեփական սահմանների ուղղակի հարևանությամբ ունենալ եռացող տարածաշրջան մի պարագայում, երբ արդեն իսկ երկիրը պատերազմի մեջ է ներքաշված ու հայտնի չէ, թե ինչով այդ ամենը կավարտվի:

Դուգինի համոզմամբ, ինչպես նաև՝ որոշ համաշխարհային մակարդակի վերլուծաբանների, արցախյան հակամարտության բռնկմամբ կարող է միայն շահագրգիռ լինել Թուրքիան, որը, կատարելով, իր արևմտյան տերերի գաղտնի հրահանգները, ցանկանում է Ռուսաստանին ներքաշել մի նոր հակամարտության մեջ՝ կամաց-կամաց քամելու համար Ռուսաստանի ուժերը: Ասում են՝ ՌԴ աշխարհաքաղական հակառակորդները ծրագրում են առաջիկայում ՌԴ-ին միանգամից երեք ճակատներում ներքաշել պատերազմների մեջ՝ Կովկասում, Միջին Ասիայում ու Ուկրաինայում՝ կիրառելով նախկինում փորձված ու իրեն արդարացրած մեթոդը:

Մոսկվան, որպես ԼՂ խնդրի լուծման բանալի, դիտարկում է տարածաշրջանային երկրների՝ ԵՏՄ անդամակցումն ու վստահ է, որ միայն իր «թևի տակ» անցնելով հնարավոր կլինի հասնել Հայաստանի ու Ադրբեջանի համար փոխադարձ ընդունելի լուծման, ճիշտ է՝ չմանրամասնելով, թե ինչպես է դա հնարավոր լինելու: Հակամարտության սրացման ու դրա՝ տոտալ պատերազմի վերաճելու դեպքում չի բացառվում նաև ռուսական կամ իրանական խաղաղապահների մուտքը համապատասխան տարածքներ, ինչն իսկական պատնեշ կդառնա ՆԱՏՕ-ի համար՝ ծավալվելու առաջ. Դուգինը, համենայնդեպս, ի սկզբանե բացառել է ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը տարածաշրջան՝ վստահեցնելով, որ դա է՛լ ավելի կսրի իրավիճակը տարածաշրջանում ու ոչ մի օգուտ չի տա հարցի խաղաղ կարգավորմանը:

Խոսելով պատերազմում Ռուսաստանի՝ Հայաստանին աջակցելու մասին՝ Դուգինը, իրեն հատուկ ուղղախոսությամբ, հայտարարել է. «Ռուսաստանը չի կանգնի Հայաստանի կողքին»: Ճիշտ է՝ այնուհետև համոզմունք է հայտնել, թե Ադրբեջանին չի հաջողվի նվաճել Ղարաբաղը՝ թերևս, ուղարկելով համապատասխան հաղորդագրություն Բաքվին, որ վերջինս անգամ չի կարող երազել Արցախն իր կազմ «վերադարձնելու» մասին: Ակնհայտ է, որ ազերիներին ուղղված այս ուղերձը պատահական չի արվում, ու Դուգինն անուղղակիորեն հայտարարում է Ռուսաստանի ունեցած հավակնությունների մասին՝ իրենով անելու Արցախը՝ ասենք հատուկ կարգավիճակ տալով դրան ԵՏՄ կազմում: Ավելին՝ Դուգինը, օրինակ բերելով ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, Ալիևին հստակ հասկացրել է, որ ջղաձիգ շարժումներ անելու պարագայում բախվելու է Մոսկվայի հզոր բազկին. ակնհայտ է, որ որևէ մեկը նման տոնով չէր խոսի Բաքվի մասին՝ ելնելով բացառապես հայերիս նկատմամբ ունեցած սիրուց…

Գլխավոր ուղերձը, որ Դուգինն ուղարկում է Անդրկովկաս, կոչն է տարածաշրջանի երկրներին՝ խոնարհաբար ընդունելու Մոսկվայի գերիշխանությունը՝ պահպանելով կա՛մ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, կամ բոլորով միասին անդամակցել ԵՏՄ-ին, հակառակ պարագայում՝ բոլորս դատապարտված ենք լինելու պատերազմելու անվերջ՝ առանց խաղաղության հույսի:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված