Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում 

Անձնուրաց Բաղդասարյանը…

Վերլուծական

Այն, որ մեր երկրում մշտապես սուր է դրված եղել սոցիալական ու հասարակական հավասարության խնդիրը, հայտնի է ցանկացած քաղաքացու: Ավա՜ղ, ցավով պետք է փաստենք, որ մեզ այդպես էլ այս երկարուձիգ տարիների ընթացքում չհաջողվեց կառուցել մի հասարակություն, որին բնութագրական լիներ հավասարությունն ու համընդհանուր կոնսոլիդացիան, ինչի արդյունքում էլ, հաճախ, ականատես ենք դառնում երևույթների, որոնք չեն կարող արդարացված համարվել: Ինչ խոսք, քառօրյա պատերազամում մեր ունեցած հաղթանակը, որ վստահորեն կարելի է դասել մեր փառապանծ ժողովրդի հերոսական պատմության փառահեղ էջերի շարքին, ձեռքբերումն է յուրաքանչյուրիս, հասարակության յուրաքանչյուր անդամի, որ հնարավոր դարձավ մեր հերոսների անձնուրացության ու անօրինակ քաջության շնորհիվ:

Սակայն այս օրերին, երբ ազգային ոգու ու ինքնագիտակցության աննախադեպ պորտկում է տիրում երկրում, ոմանց մոտ կարող է հարց առաջանալ, թե այդ օրերին քանի՞ չինովնիկի զավակ է եղել առաջնագծում ու հասարակ խավի ընտանիքների ծոցից դուրս եկած զավակների հետ ձեռք ձեռքի տված՝ կերտել մեր հաղթանակն ու անսասան պահել երկրի սահմանները: Ի դեպ հարցն այս վերջերս լայնորեն սկսել է հետաքրքրել նաև զլմ-ներին, ու լրագրողները առիթը բաց չեն թողնում՝ այս կամ այն պաշտոնյայից անձամբ տեղեկանալու, թե ինչ անձնական ներդրում ունեն նրանք մեր երկրի սահմանների պաշտպանության գործում:

Պարզվում է՝ այս անգամ լրագրողների «դռբի» տակ է հայտնվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով, անդրադառնալով պաշտոնյաների զավակների՝ բանակում չծառայելու խնդրին, ասել է. «Ո՞վ է արել այդ մոնիթորինգը, մենք կխնդրենք տեղեկանք ներկայացնել' ովքեր են առաջնագծում, ովքեր' ոչ: Ես անձամբ եղել եմ առաջնագծում և այդպիսի տարաբաժանում չեմ նկատել: Դուք տեսնում եք՝ հաջողություններն ակնհայտ են: Ընդամենը երեք-չորս օր կարողացաք համբերել, դա վերաբերում է և՛ լրագրողներին, և՛ քաղաքական գործիչներին: Եթե այդ միջոցով ցանկանում եք խլրտուք մտցնել մեր զինվորների միջև, ընտանիքների միջև, դա չի հաջողվելու որևէ մեկին»: Ի հավելումն այս ամենի՝ Բաղդասարյանը հպարտորեն հայտարարել է. «Իմ հորաքրոջ թոռն ու հորեղբոր թոռը նույնպես առաջնագծում են, և եթե ձեզ հետաքրքրում է, դուրս կգամ կհետաքրքրվեմ, կասեմ»:

Դե հիմա ասե՛ք՝ նորմալ մարդն ինչպիսի՞ տպավորություն կարող է ստանալ այս պատասխանից: Հիմա ի՞նչ, համարենք, որ Վահրամ Բաղդասարյանը պետության ու ազգի առաջ իր սրբազան պարտականությունը կատարե՞լ է, որ բարեհաճել է ասենք 7 պորտ հեռավորությամբ իր հարազատների համար չմիջնորդել ու չազատել նրանց բանակ գնալու պարտականությունից: Ցնծա՞նք, գովերգե՞նք նրա անձնուրացությունը, թե՞ մի փեշ մեդալ տանք միայն այն բանի համար, որ Բաղդասարյանը այնքան խոնարհ է գտնվել, որ չի չարաշահել իր պաշտոնական դիրքն ու հանդուրժել է հեռավոր հարազատների՝ բանակ գնալու փաստը, այն պարագայում, երբ, իր իսկ պնդմամբ, իրենք մի ընտանիք են, ու ինքը այդպիսի հնարավորություններ կարող էր ունենալ…

Հարցի պատասխանը թողնում ենք, թերևս, յուրաքանչյուրիդ ու հույս հայտնում, որ գոնե հիմա, երբ ազգովի կանգնած ենք լինել-չլինելու եզրին, մի կողմ կթողնենք սոցիալական տարբերություններից բխող մեզ հատուկ առանձնահատկություններն ու գոնե այստեղ հարուստն ու աղքատը միմյանցից էականորեն չեն տարբերվի. հակառակ պարագայում՝ կդատապարտվենք բոլորս, պատասխանատվություն կկրենք պատմության ու սերունդների առաջ ամենքս այն բանի համար, որ անգամ ճակատագրական պահին չկարողացանք մի կողմ թողնել մեր անձնական ամբիցիաներն ու միահամուռ ջանքերով լծվել ընդհանուր գործին՝ հայրենիքի փրկությանը:

 Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է
Ամենադիտված