Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Պետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ» ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել Հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասին Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում 

Ծնողական օրհնություն

Հասարակություն

Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):

Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նա ինձ մոտ՝ խուց, եկավ աշնանը: «Հա՛յր,- ասաց նա,- մայրս հիվանդացել է և ես եկել եմ նրան այցելությանե: Դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Սուրբ Ծննդյան տոնին կրկին եկավ: «Ի՞նչ է, նորի՞ց ես եկել»,- հարցրեցի ես: «Այո՛,- պատասխանեց,- Իմացա, որ մայրս կրկին վատառողջ է և եկա, որպեսզի նրա ձեռքը համբուրեմ, որովհետև նա արդեն տարիքն առել է և կարող է մահանալ: Իմ մոր օրհնությունն ինձ համար ամենամեծ հարստությունն է»: Մարդը վաթսուն տարեկան է և Յոհաննեսբուրգից Հունաստան է գալիս, որպեսզի իր մոր ձեռքը համբուրի: Եվ այժմ Աստված այդ մարդուն Իր օրհնությամբ այնպիսի միջոցներ է տվել, որ նա ցանկանում է մի մեծ կացարան կառուցել ծեր հոգևորականների համար և նվիրել Եկեղեցուն: Այսինքն, կարելի է ասել, որ նա ողողված է օրհնություններով և չգիտի, թե ինչ անի դրանց հետ: Այդպիսի հոգին ինձ համար նույնն է՝ թե մի բալասան: Կարծես Սահարա անապատով գնալիս լինես և անսպասելիորեն մի քիչ ջուր գտնես: Կամաց-կամաց այդ ամենը կորչում ու հեռանում է:

Մի մարդ էլ իմ խուցը եկավ՝ արցունքն աչքերին: «Հա՛յր,- սկսեց խոսել նա,- մայրս անիծել է ինձ: Եվ ահա, ընտանիքումս միայն հիվանդություններ են, դժվարություններ, աշխատանքում՝ անհաջողություններ…»: «Երևի մորդ մի առիթ տվել ես,- պատասխանեցի նրան,- որովհետև չէր կարող ուղղակի, առանց պատճառի անիծել քեզ»: «Այո՛,- պատասխանեց նա,- մի բարի պտուղը չէի…»: «Գնա՛,- ասացի,- և մորիցդ ներողություն խնդրիր»: «Կգնամ, Հա՛յր,- պատասխանեց,- օրհնությունդ տուր ինձ»: «Իմ օրհնությունը տալիս եմ,- ասացի նրան,- բայց դու մորիցդ էլ պետք է օրհնություն ստանաս»: «Դժվար թե նա ինձ օրհնի»,- պատասխանեց: «Գնա՛ նրա մոտ,- ասում եմ,- և եթե չօրհնի քեզ՝ այսպես ասա. «Մի ծերունի վանական ասաց ինձ, որ մի օր դու էլ ես հոգիդ Աստծուն ավանդելու»: Նա իր մոր մոտ գնաց և մայրն այսպես օրհնեց նրան. «Որդյակս, թող Աբրահամի օրհնությունը քեզ վրա լինի»: Մի որոշ ժամանակ անց նա նորից Աթոս եկավ՝ ինձ նվերներ բերելով. բալի կոմպոտ և լոխում: Շա՜տ ուրախ էր: Նրա երեխաներն առողջացել էին, աշխատանքում էլ ամեն ինչ կարգին էր: Նրա աչքերն արցունքով լի էին և անդադար կրկնում էր. «Փա՜ռք Աստծո»: Այդ մարդու կյանքը փոխվել էր և նա միայն հոգևորի մասին էր խոսում: Իսկ այն մարդը, որ հենց սկզբից հարգանք է տածում իր ծնողների հանդեպ, նրա մասին խոսք էլ չկա: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն Աստծո օրհնությունը չունենալ:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը՝ surbzoravor.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է
Ամենադիտված