Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնային
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնային, ով Երևանում է' մասնակցելու մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հաս արակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին և գնահատելով երաժշտի դերը ջազի համաշխարհային տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում: «Ամեն տարի Երևանում բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ են հյուրընկալվում, այդ թվում նաև' Ջազի միջազգային օրվա առիթով: Եվ ուրախ եմ, որ Դուք արդեն 2-րդ անգամ եք մեր քաղաքում, ու այս անգամ էլ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու Ձեր մասնակցությամբ ջազային երեկոն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ