Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 7 շախմատիստ
Սպորտ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնի 7 շախմատիստ:
Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու