Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

«Խենթը»…

Վերլուծական

Վստահաբար, շատերդ եք հիշում ոչ վաղ անցյալում իսկական աժիոտաժ առաջացրած այն դեպքը, իսկ ավելի ճիշտ՝ իրադարձությունը, երբ ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը, ով Ռուսաստանում առաջին ապրանքային բորսայի՝ Ալիսայի հիմնադիրն է ու երկրի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը և իր գործունեությունը սկսել է դագաղ վաճառելով ու բավական հարստացել, իր բազմանդամ ընտանիքով եկել ու բնակություն էր հաստատել Շուշիում: Այդ՝ առաջին հայացքից անհասկանալի թվացող քայլը Ստերլիգովը պատճառաբանում էր նրանով, որ իրեն ռուսական իշխանությունները իբր հետապնդում են, ու ինքն էլ, խուսափելու համար իր նկատմամբ անարդարացի ոտնձգություններից, եկել ու հաստատվել է Արցախում: Սակայն եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ու մեկ ամբողջության մեջ դիտարկել այս ամենն այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ մայիսի մեկին, ապա անմիջապես պարզ կդառնա, որ իրականում տեղի են ունենում շատ հստակ տրամաբանությունից բխած գործընթացներ, որոնց ուշադրություն չդարձնել մենք, պարզապես, չենք կարող:

Այսպես՝ բանից պարզվում է՝ ՌԴ ԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով մայիսմեկյան ավանդական միտինգի ժամանակ, իր խոսքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության խնդրին: Ժիրինովսկին, ով, ըստ մի շարք գնահատականների, հանդիսանում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը և հաճախ ասում է բաներ, որոնք Կրեմլը, դիվանագիտական էթիկայից ելնելով, իրեն թույլ չի տալիս բարձրաձայնել, մասնավորապես՝ հայտարարել է, որ Հարավային Կովկասում ռազմական գործողությունները չեն դադարել և շարունակում են ընթանալ նաև այսօր ու կշարունակվեն: «Այնտեղ' Ղարաբաղում, խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղում չի ծածանվել ռուսական դրոշը»,- հայտարարել է ռուս քաղաքական գործիչն ու հավելել, որ ողջ Կովկասում խաղաղություն կլինի միայն ռուսական իշխանության հաստատմամբ:

Այն անհերքելի իրողությունը, որ աշխարհի որևիցե այլ երկիր չունի այնքան մեծ ազդեցություն Անդրկովկասում, որքան՝ Ռուսաստանը, գիտի անգամ աշխարհաքաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդը. պատմականորեն է այդպես՝ սկսած դեռևս 18-19-րդ դդ.-ից:

Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան խնդրին, ապա այն բացաառապես խորհրդային իշխանությունների կողմից ստեղծած գերխնդիր է, որի նպատակն էր Մոսկվայի վերահսկողության տակ պահել թե՛ կովկասյան թաթարներին՝ «ադրբեջանցի» կոչվածներին, թե՛ Հայաստանը՝ Արցախը վերածելով շանտաժի գործիքի՝ թե՛ մեր, թե՛ նրանց գլխին:

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհում հաստատվեց նոր աշխարհակարգ, ու Ռուսաստանի դիրքերը թուլացան, կովկասյան տարածաշրջան մտավ Արևմուտքը, որը փորձեց մասնակից դառնալ այստեղ ընթացող գործընթացներին ու Ռուսաստանի հետ կիսել ղեկավարման ղեկը այս տարածաշրջանում. Ելցինի ժամանակաշրջանը դրականորեն անդրադարձավ աշխարհում և, մասնավորապես, հետխորհրդային երկրներում Արևմուտքի ազդեցության մեծացման վրա, որի պատճառը, ըստ մի շարք վերլուծաբանների, Ելցինի կախվածությունն էր Վաշինգտոնից, ինչն էլ օգտագործելով՝ ԱՄՆ ներխուժում էր այն տարածաշրջաններ, որոնք ավանդաբար համարվում էին ռուսական ազդեցության տակ գտնվողներ:

Սակայն ամեն բան գլխիվայր շուռ եկավ այն օրվանից, երբ ՌԴ կառավարման ղեկն ստանձնեց Պուտինը, ով ազատ լինելով արևմտյան կապանքներից, սկսեց վարել բացառապես ինքնիշխան պետությանը հատուկ արտաքին քաղաքականություն՝ այն դնելով շատ ավելի ագրեսիվ գծերի վրա, քան կարելի էր անգամ ակնկալել: Պուտինի նպատակն էր նախևառաջ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունն այն տարածաշրջաններում, որոնք պատմության ընթացքում համարվել են դրա ազդեցության ավանդական գոտիներ. այդ տարածաշրջաններից է նաև Անդրկովկասը, ուր հիմնավորապես հաստատվելու համար արցախյան խնդիրն իսկական նվեր է դարձել ռուսների համար, որոնք օգտվելով երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անհաղթահարելի թշնամանքից, հաջողությամբ կյանքի են կոչում իրենց աշխարհաքաղաքական պլանները, որոնք շատ ավելի հեռուն գնացող են, քան կարող են պատկերացնել անգամ արևմտյան վերլուծական կենտրոնների պրոֆեսորները. Պուտինն իր առջև խնդիր է դրել վերականգնել կայսրությունը, ինչը, դատելով տեղի ունեցող գլոբալ գործընթացներից, նրան, այնուամենայնիվ, հաջողվելու է. հասկանալու համար Ժիրինովսկու մտքի թռիչքը Արցախի մասին նրա արած «խենթ» հայտարարությունները հարկ է դիտարկել հենց այս դիտակետից:

Պարզ է մեկ բան՝ արցախյան հիմնահարցը Մոսկվան առաջիկայում օգտագործելու է Հարավային Կովկասում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե հաստատվելու համար: Եթե տոտալ պատերազմ սկսվի մեր ու Բաքվի միջև, այն, հասկանալի պատճառներով, կթուլացնի թե՛ մեզ, թե՛ ազերիներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով երրորդ երկրի համար՝ երկուսիս էլ առնելու իր «թևի տակ», իսկ Արցախում էլ հաստատելու սեփական գերիշխանությունը՝ ասենք հատուկ կարգավիճակ շնորհելով Ղարաբաղին:

Թե Պուտինի մտքում ինչ կա, իհարկե, կարող է «ջրի երես» դուրս բերել բացառապես ժամանակը, բայց որ «խմորն այս շատ ջուր քաշողներից է», փաստ է. սպասենք, ուրեմն, իրադարձությունների զարգացմանը:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված