«Ժողովուրդ». «Գրանդ Տոբակո»-ն մեկ ամսով կկանգնի՞
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տոբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկ ամսով արտադրամասերի գործունեությունը դադարեցնի եւ արտադրանք չտա: Այս մասին մեզ ահազանգեցին ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը:
Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանեց, որ իրենք աշխատում են, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնական շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա:
Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, եւ դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից