Ծանրորդները սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս անգամ հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի, և Ռոստամ Կարապետյանը:
Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու