Արցախում կայացել է Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
Արցախ
Ստեփանակերտում մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին