Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանները մեկնել են Արցախ
Հասարակություն
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության՝ ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ վտանգի մեջ հայտնված մեր սրբության սրբոց Արցախ է մեկնել հերթական հերթափոխը: Մարտական տրամադրված հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակերտ իրենց զինակիցներին: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։
«Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, հազարումի դժվարությունների տակ կքած, սակայն Հայրենիքի վտանգի պահին ОМОН-ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ՝ պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով՝
գնդապետ Արամ Հակոբյան - ռազմաճակատի հրամանատար,
գնդապետ Վարազդատ Բալիկյան,
գնդապետ Եղիշ Առուշանյան,
գնդապետ Եղիշ Սիմոնյան (Լեգեոն),
փոխգնդապետ Սարգիս Համազասպյան - շտաբի պետ,
մայոր Հրանտ Պապիկյան (Դոկ),
մայոր Արմեն Անդրեասյան (Ցենտր),
մայոր Աշոտ Հակոբյան,
մայոր Կարեն Բլխոյան,
մայոր Էդվարդ Մոսիկյան (Ֆիթիլ)…
Հաջողություն ենք մաղթում գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած հերթական հերթափոխին: Հայրենիքի համար օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ն այսօր էլ առաջին դիրքերում է: Փառք ու պատիվ ձեզ, տղաներ... »:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին