Հակառակորդի գործողությունները ՊԲ-ի համար տեսանելի և ընկալելի են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Հայաստան
Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները, ըստ էության, մշտական են: Անցած օրերի ընթացքում, այդ թվում՝ երեկ, այդ գործընթացները շեշտակի փոփոխություններ չեն կրել: Երեկ չժխտող, բավականին սուր հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ իրենց զորքերի տեղաշարժումը մշտապես իրականացնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ-ն իր բոլոր հետախուզական միջոցներով այդ ամենը ֆիքսում է և արդեն որերորդ անգամ է կանխարգելիչ տեղեկություն է տալիս այն մասին, որ իրենք ֆիքսում են, հետևում են, տեսնում են, և ոչինչ աննկատ չէ: Հակառակորդի գործողություններն իրենց համար տեսանելի և ընկալելի են»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նախկին գործողություններից հետո ՊԲ տարբեր ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և այս պահին անակնկալության գործոնն ավելի նվազել է:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը