Բրազիլիան ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով
Քաղաքական
Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
«Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարվեց, բռնություն տեղի ունեցավ, ինչն ամենևին էլ ուրախալի չէ: Բրազիլիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան խնդիրը շատ զգայուն է, և այնպես չէ, որ Բրազիլիան կարող է ներառվել այս խնդրի լուծման մեջ»,- ասաց դեսպանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին