Խաղացինք կարիերայիս ամենաուժեղ մրցակցի դեմ և արեցինք անհավատալին. Սիմեոնե
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից Մյունխենի «Բավարիային» պայքարից դուրս թողելուն և նշել.
«Խաղացինք կարիերայիս ընթացքում հանդիպած ամենաուժեղ մրցակցի դեմ, մանավանդ՝ առաջին խաղակեսում: Բառացիորեն սիրահարվել էի այն բանին, ինչ տեսա դաշտում, չէ՞ որ թիմս հիանալի խաղաց: Կարողացանք հաղթահարել ճնշումը և գոլ խփել, չնայած դա անելը շատ բարդ էր: Մենք արեցինք անհավատալին: Հաղթել ենք Եվրոպայի առաջատար երեք ակումբներից երկուսին: Մեր այս մրցակիցն անհավանական ուժեղ էր, փորձեցինք օգտագործել մեր ուժեղ կողմերը: Հիմա եզրափակչում ենք և ցանկանում ենք այն նույնպես հաղթել»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղում, չնայած 2:1 հաշվով պարտությանը, Սիմեոնեի թիմը դուրս եկավ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով և ուներ մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու