Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

«Այս մարդիկ միշտ եղել են թուրքերի կողմից. Ադրբեջանում ուժեղ խուճապ էր, բայց Նաղդալյանի հարցազրույցը նրանց ոգևորել է»

Քաղաքական

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ իշխանությունների այս քայլը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Արդյոք ճիշտն ժամանա՞կն է նման քայլ կատարելու, ի՞նչ կտա ճանաչումն Արցախին ու Հայաստանին։ Այս և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը բավական հետաքրքիր տեսակետ հայտնեց։

- Պարո՛ն Բադասյան, Արցախի ճանաչման վերաբերյալ ՀՀ իշխանությունների այս քայլն ինչպե՞ս կմեկաբանեք։ Ճիշտ ժամանա՞կն էր նման քայլ կատարելու։

- Ես դա ողջունում եմ։ Ղարաբաղի ճանաչման հարցը Հայասատանի կողմից վաղուց պետք է լիներ։ Դա պետք էր այն ժամանակ անել, երբ Ադրբեջանն սկսեց ինտեսիվ կերպով իրավիճակը բերել պատերազմի։ Եվ մեր թիվ մեկ երաշխիքը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն էր։ Վաղուց էր պետք։ Ես չեմ ուզում երեսով տալ Հայաստանի քաղաքական վերնախավին, բայց «Ժառանգության» կողմից երբ հարցը դրվել էր, չգիտես՝ ինչու հետ մղեցին։ Ես չեմ ասում, թե դա դավաճանությու էր, բայց, մեղմ ասած, հայրենասիրություն չէր։ Հայակենտրոն չլինելու, թայֆայական դրսևորում էր։ Այն ժամանակվա Արցախի խորհրդարանում, բացի ինձանից և Վիտալի Բալասանյանից, մնացած բոլորը կտրուկ դեմ էին, բայց չցանկացա արտահայտվել, կուլիսների հետևում խոսեցին։ Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունն այսօր ևս Արցախի խորհրդարանում պատգամավոր են, և Արցախի այսօրվա խորհրդարան այսօր գոյություն չունի։ Ես Արցախի խորհրդարանին կոչ կանեի իրեն հավաքել։ Իսկ այս օրինագծի հեղինակներին ես իմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում։ Որպես արցախցի՝ ուզում եմ քաջալերել նրանց։ Մյուս պատգամավորներին հորդորում եք գտնվել գոնե հայրենասեր։

- Կարծիք է հնչում, որ այս նախագիծը մարտահրավեր է՝ ուղղված Ադրբեջանին և նոր լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ կարող է լինել։

- Սա վախկոտ մարդկանց դրսևորում է։ Քանի որ վախկոտ մարդիկ միշտ եղել են իշխանության ղեկին, միշտ այդպես են ասում։ 1991 թվականին, երբ Սովետական միությունը պետք է փլուզվեր, բոլորը գիտեին, որ պատերազմ էր լինելու։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Կոմունիստական ղեկավարությունն ասում էր՝ եկեք զիջենք, չկրակենք, եթե կրակենք, դրանով կկատաղեցնենք Ադրբեջանին։ Սա ցինիզմ է ուղղակի, վախկոտության ցինիզմ։ Հիմա նույնպես այդ վախկոտ ցինիկերը գոյություն ունեն մեր իշխանության մեջ, քաղաքական վերնախավում, նույնիսկ ռազմական վերնախավում։ Սա ծիծաղելի է, այդ մարդիկ ավելորդություններ են։

Տեսեք՝ Հերմինե Նաղդալյանի այդ հայտարարությունը գիտե՞ք՝ ինչ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում։ Երբ Ադրբեջանն սկսել էր ռազմական գործողությունները, Ադրբեջանում ուժեղ խուճապ էր, իրենց զոհերի քանակից խուճապի էին մատնվել, բայց Հերմինե Նաղդալյանի ելույթը նրանց ոգևորել է և սկսել են 21-25 տարեկաններին զորակոչել և ասում են՝ «արխային եկեք, հայերը հանձնում են, հայերը վախում են ու հանձնում, մի հատ էլ հուպ տանք, զոհեր տանք և Ղարաբաղը կվերցնենք»։ Եթե նման հայտարարություններ անողը նախագահի մտերիմ շրջապատից է, ապա սա դավաճանություն չեմ համարում, այլ պետք է իմանալ՝ այս մարդիկ երբեք ժողովրդի հետ չեն եղել։ Այս մարդիկ միշտ եղել են թուրքերի կողմից, հիմա էլ մնացել են թուրքերի կողմը։ Այդ մարդկանց պետք է հակառակորդներ անվանել։ ԱԺ-ում, կառավարությունում նման շատերը կան։ Ովքեր վիլլաներով ֆռֆռում են արտասահմանում, հայրենիքով չեն ապրում, ես այդ մարդկանց անվանում եմ հակառակորդներ։ Իսկ մնացածերը, ովքեր չունեն այդ կարողությունն ու վիլանները, ապա նրանց սպասավորներն են։ Օրինակ՝ Դաշնակցությունը, ՀԱԿ-ի որոշ պատգամավորներ, ԲՀԿ-ից գրեթե բոլորը։ Մենք այսօր ունենք հրաշալի բանակ, հրաշալի ժողովուրդ, կազմակերպվածություն, բայց չունեք նորմալ վերնախավ։ Ես՝ որպես ընդդիմադիր, կառուցողական եմ տրամադրված։ Կոչ եմ անում համախմբվածության, վախկոտները թող մի կողմ գնա, մենք մեր ազգային ներուժով անենք այն ամենն, ինչը հայանպաստ է։ Այո, Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, Արցախը համարձակորեն պետք է միանա Հայաստանին։ Մենք պետք է դառնանք մի բռունցք, մեկ ազգ, մեկ պետություն, մեկ հզոր բանակ և պատերազմը վերջացնենք։

- Պարո՛ն Բադասյան, այն տեսակետը, թե արցախցիները համաձայն չեն Հայաստանին միանալ, արդյոք արհեստականորեն չի՞ սերմանվում։

- Մեր վերջնական նպատակը մեկ պետություն կազմելն է, մեկ Հայաստան կազմելը։ Իսկ Արցախը Հայաստանն է, Արցախը Հայաստանի անբաժան մասն է։ Ես չեմ տեսել ժողովրդի մեջ նման տրամադրվածություն։ Ժողովրդի մեջ կա տրամադրություն՝ լինել մեկ հզոր ազգ, պետություն, ոչ թե երկու առանձին պետություն։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կողմ են, որ լինի երկու առանձին պետություն, ապա դա միայն անձնական շահ է։ Ազգային շահը միանշանակ ասում է՝ մենք պետք է լինենք մեկ պետության մեջ։

- Այնուամենայիվ, ի՞նչ եք կարծում, Հայաստանն այս փուլում կճանաչի՞ Արցախի անկախությունը։

- Ինչպես ճիպոտով հարվածեցին, մտան ԵՏՄ, ինչպես ճիպոտով տարբեր հակազգային օրենքեր են ընդունում, այնպես էլ հիմա պետք է արվի։ Եթե կառավարությունն ընդունի, Ազգային ժողովը ևս կընդունի։

- Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Արցախի ճանաչումով Սերժ Սարգսյանն իր վրայից փորձում է հանել հողեր հանձնողի, ապա Ղարաբաղը հաձնողի խարանը։

- Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այսքան ժամանակ ինչ սխալ արել է, պետք է թողնենք մի կողմ։ Սխալները միայն իրրենից չի եկել, այլ առաջին, երկրորդ նախագահներից, որ սկսել են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները հանձնել Ռուսաստանին։ Սերժ Սարգսյանը պարզապես եկել է այն եզրափակելու և որոշ ընդհուպ մինչև ինքնիշխանությունը հանձնելու։ Հիմա Սերժ Սարգսյանը ռեալ հնարավորություն ունի իր սխալները շտկելու, որովհետև ինքը ունի ոչ թե իր կեղտոտ շրջապատի աջակցությունը, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի։ Նա պետք է համարձակ կատարի այն բոլոր քայլերը, որոնք կբերեն խաղաղության։ Նա բոլոր նախադրյալներն ունի։ Ունի ժողովրդի համախմբվածությունը, բանակի ստորին, միջին ու վերին հրամանատարական կազմի աջակցությունը, քաղաքական ընդդիմության աջակցությունը և անտարբեր սփյուռքը։ Ինչո՞ւ եմ ասում անտարբեր սփյուռք, որովհետև անտարբեր էր այս սխալների նկատմամբ, իսկ հիմա ոգևորված կկանգնի նման նախագահի կողքին։ Մի բան էլ ավելացնեմ՝ այսօր Ռուսաստանը նպատակ չունի Ղարաբաղը հանձնել, այլ նպատակ ունի Ադրբեջանին և Հայաստանին ենթարկեցնելու, Հարավային Կովկասում իր պլացդարմը կառուցելու։

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված