Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Արցախի Հանրապետությունը ճանաչելու ՀՀ կառավարության հիմնավորումը

Քաղաքական

Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հանկարծակի փոփոխությունն անակնկալ էր նույնիսկ մեր հասարակության թերևս մեծ մասի համար: Այն տեղիք է տվել մի քանի կարևոր հարցերի, որոնց պատասխանները դեռ չկան:

Խոսքը բնավ այն մասին չէ, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբևէ դեմ են եղել ԼՂՀ-ն կամ Արցախի Հանրապետությունը ճանաչելուն: Խնդիր է եղել միայն Արցախը որպես պետություն ճանաչելու պահի ճիշտ ընտրության հարցը: Երկար տարիներ շարունակ, ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման շրջանից սկսած, ՀՀ իշխանությունները համարում էին, որ Արցախի Հանրապետությունը ճանաչելու պահը դեռ չի եկել, նպատակահարմար է, որ այն առաջինը ճանաչեն այլ պետություններ կամ գոնե մեկ պետություն, ապա նոր Հայաստանի Հանրապետությունը: Սակայն հիմա, դատելով ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի բովանդակությունից, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Ինչպես արդեն հայտնի է, նախատեսվում է վաղը հավանություն տալ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: Եզրակացության նախագծին հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ արձանագրային նախագծի տակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրությունն է: Կառավարության կողմից եզրակացության նախագծին հավանություն տալուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հիշյալ եզրակացության հետ մեկտեղ ուղարկելու է ուղեկցական նամակ, որում նշված է նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ս. թ. ապրիլի 5-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բովանդակությունը շատ հակիրճ է.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»:

Այսպիսի օրենքի նախագիծ գրելն իրավական ինչ-որ առանձնակի գիտելիքներ չի պահանջում, շատ հեշտ է, այն կարող էր գրել ԱԺ ցանկացած այլ պատգամավոր, այդ թվում նաև` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը, այսինքն` խնդիրն այն է, թե ով կամ ովքեր են առաջինը հանդես բերել այդ նախաձեռնությունը: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի այս օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված առաջարկը նոր բան չէ: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ՝ սկսած 2007 թվականից, սակայն, ինչպես արդեն նշեցի, ՀՀ իշխանությունները նպատակահարմար չէին համարում ընդունել այն: Իսկ հիմա ինչո՞ւ են փոխել իրենց կարծիքը, համենայն դեպս, կառավարությունն ինչու է նպատակահարմար համարում ընդունել նշված նախագիծը, պաշտոնապես ինչ հիմնավորում է ներկայացրել այդ կապակցությամբ:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կառավարության հիմնավորումը հետևյալն է.
«Սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, քանի որ՝

ա) Արցախի Հանրապետությունը, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը՝ իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է.

բ) Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների և, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել Արցախի Հանրապետության համար.

գ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել' գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որևէ լուծում մերժելու և Արցախի ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին՝ պաշտոնական Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, և նորացված' 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը.

դ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը... », իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը», 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, Արցախի Հանրապետությանը ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվել' բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանն Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն՝ նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.

ե) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ' Ր. Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլև հաջորդած 2 տարիների ընթացքում անկենսունակ և ոչ ճշմարիտ դարձան: Հայաստանի Հանրապետության օրենքով Արցախի Հանրապետությունը ճանաչելու փաստն ամենևին չի հակասում միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ' ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ՝ միակողմանի (ՄԱԿ): Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունն ու առկա ստատուս-քվոն, չի վկայում խնդրի' բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին (ԵԱՀԿ փաստաթղթերով ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի Հանրապետությունն է բանակցային կողմ, և նա չի հրաժարվում ու հրաժարվել բանակցելու պատրաստակամությունից), քանի որ այդպիսի զարգացումները բացառապես այլ գործոններով են պայմանավորված, ինչպես՝ միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությունը և դրանում հավասարակշռության (պարիտետի) խախտումը, հակամարտության հետ կապված միջազգային ու կողմերի ազգային ուժերի (ռազմա-քաղաքական, տնտեսական հավասարակշռությունը) հաշվեկշռի փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դիվանագիտական կարողությունները և այլն.

զ) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի՝ de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) և իրավական առումով՝ de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե՛ պետության գլխի կամ գործադիրի, թե՛ խորհրդարանի կողմից: Սույն օրենքով Արցախի Հանրապետության ճանաչումը կհստակեցնի թե՛ ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե՛ կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրև վերջնանպատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին և Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:

Միաժամանակ և հետևապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը' Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:

Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը՝ այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը:

Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաև թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության և շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետևանքների վերացմանը՝ խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին և տարածքների վերաբնակեցմանը»:

Ինչպես ակնհայտ է, ՀՀ կառավարության հիմնավորման մեջ բավական լուրջ, ծանրակշիռ փաստարկներ են ներկայացված այժմ Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության առումով: Միաժամանակ առաջանում են մի շարք հարցեր, հիմնավորման առանձին դրույթներ կարիք ունեն վերլուծության ու մեկնաբանության, որոնց առանձին հոդվածով կանդրադառնամ առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված