«Ռեալը» չապացուցեց, որ ուժեղ է «Սիթիից». Պելեգրինի
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում իր թիմի՝ «Ռեալից» կրած պարտությունը:
«Ցավալի է, քանի որ արժանի չէինք պարտության: Մրցակցի բախտը բերեց` գոլի պահին: Սա թիմերի միջև հավասար խաղ էր: Առավել արդարացի արդյունքը ոչ-ոքին կլիներ: «Ռեալի» բախտը պարզապես բերեց: Կարծում եմ թիմերից ոչ մեկը արժանի չէր հաղթանակի: Երկու կողմն էլ պայքարում էր, սակայն ֆուտբոլը քիչ էր: Երկու խաղերն էլ հավասար էին, նրանցում ավելի լավ էր գործում պաշտպանությունը, քան հարձակման գիծը: Մեզ դիմակայում էր ուժեղ ակումբ, սակայն չեմ կարծում, որ նրանք մեզանից լավն էին: Չեմ կարծու` այս խաղերում «Ռեալը» հաջողվեց ապացուցեց, որ ուժեղ է «Սիթիից», - Պելեգրինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի մադրիդյան եզրափակիչը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում` մայիսի 28-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու