ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բուշը և Բուշ-կրտսերը հրաժարվել են պաշտպանել Թրամփին
ԱՄՆ
Ոչ ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը, ոչ նրա որդին՝ երկրի 43-րդ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը, մտադիր չեն պաշտպանել Դոնալդ Թրամփի թեկնածությունը, որը Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի միակ հավակնորդն Է մնացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է The Guardian-ը՝ վկայակոչելով երկու Բուշերի մամուլի քարտուղարի հայտարարությունը, նախկին նախագահները ոչ մի կերպ չեն մասնակցելու նախընտրական արշավին, նրանք նաեւ մտադիր չեն մեկնաբանել իրենց կուսակցությունից Թրամփի՝ որպես նախագահի թեկնածուի առաջադրումը:
Ինչպես նշվում Է, 91-ամյա Բուշ-ավագն ընդհանրապես վաղուց Է հեռացել քաղաքականությունից եւ միայն բացառության կարգով Է մի քանի հայտարարություններ արել իր մյուս որդու՝ Ջեբ Բուշի, նախագահական արշավին մասնակցելու կապակցությամբ:
Մինչդեռ Թրամփը նախագահի միակ թեկնածուն Է մնացել Հանրապետական կուսակցությունից: Տանուլ տալով նրան նահանգների մեծ մասում կայացած փրայմերիզներում՝ մնացած բոլոր հանրապետականները դուրս են եկել ընտրարշավից:
Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բուշերի որոշումը միայն ընդգծում Է հանրապետականներին սպասող դժվարությունները, որոնք հաղթելու համար պետք Է համախմբվեն միասնական թեկնածուի շուրջը, բայց նա շատերին չի գոհացնում կուսակցության ներսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)