«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանի որդին «թռել» Է ԱՄՆ՝ ուսանելու
Հայկական Մամուլ
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին Է հետևում, «թռել» Է ԱՄՆ։ Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ Է եղել, որ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պաշտոնը թողել և մեկնել Է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից