Ադրբեջանը Հայաստանի սահմանին կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը նախորդ գիշեր հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից' որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում' անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը