Չէի ցանկանա լինել Կլոպի պես. «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Լիվերպուլին» զիջելուց հետո անդրադարձել է թիմերի միջև պատասխան խաղին:
«Երբ «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն ինչ-որ պահ էին ստեղծում, անմիջապես մրցակիցները հարվածում էին նրանց ոտքերին: Չեմ կարծում, որ մրցավարությունն օբյեկտիվ էր: Կլոպը հիանալի մարզիչ է: Նրա մասին այլևս ոչինչ չեմ ասի: Չէի ցանկանա լինել այնպիսին, ինչպիսին Կլոպն է»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղում անգլիական ակումբը հաղթել է 3:0 հաշվով: Եվրոպայի լիգայի գավաթի համար Կլոպի թիմը կպայքարի «Սևիլյայի» դեմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու