Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին 

Արցախի հարցով գրեթե սենսացիոն հայտարարություն. կեցցեք, տիկին Զախարովա, վերջապես արդարությունը բարբառեցիք

Վերլուծական

Այսօր կարելի է ասել գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ուշագրավ է, որ նրա այս հայտարարությունը կամ հայտարարության ամենակարևոր մասը չի նկատվել հայաստանյան ԶԼՄ-ների մեծ մասի կողմից, որոնք զբաղված են հակառուսական հիստերիան գնալով բորբոքելու գործով: Մինչդեռ, ինչպես և սպասելի էր նման հայտարարության պարագայում, Ադրբեջանն այն ընդունել է սվիններով և և իր կատաղությունն արտահայտել յուրօրինակ կերպով:

Այսօր պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վրա Երևանի կողմից ԼՂՀ հնարավոր միակողմանի ճանաչման ազդեցության վերաբերյալ «Вестник Кавказа»-ի («Կովկասի բանբեր»-ի) թղթակցի հարցին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը: Սա, անշուշտ, ինչ-որ արտառոց կամ նոր դիրքորոշում չէ, Ռուսաստանը կողմերին խաղաղության և հրադադարի պայմանավորվածությունը հարգելու անհրաժեշտության կոչեր անելով, իր այս դիրքորոշումը նախկինում էլ բազմիցս հայտնել ու շարունակաբար հայտնում է: Գրեթե սենսացիոնը դրան հաջորդած Մարիա Զախարովայի հայտարարությունն է.

«Ցանկանում եմ հիշեցնել, որ լեռնային-ղարաբաղյան կարգավորման սկզբունքների թվում, որոնք պարունակվում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունների մեջ' արված 2009-ից 2013 թվականների ընթացքում, հիշեցվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Կեցցեք, տիկին Զախարովա, վերջապես արդարությունը բարբառեցիք, վաղուց պետք է այսպես խոսեիք: Ինչպես ակնհայտ է, նրա հայտարարության մեջ որևէ խոսք չկա ո՛չ տարածքների հանձնման կամ Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության սկզբունքի, ո՛չ էլ փախստականների վերադարձի մասին, ինչով, ի դեպ, Բաքուն հույս ունի փոխել Արցախի ժողովրդագրական իրավիճակը: Հենց սա էլ Ադրբեջանում արդեն սկսել է կատաղության տեղիք տալ, որովհետև մի բան է, երբ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման միջազգային հայտնի սկզբունքներից միայն մեկի մասին արտահայտվում է ինչ-որ լրագրող, քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, և բոլորովին այլ բան, երբ դրանցից մյուսների մասին չխոսելով, իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահող երկրի' ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Սա արդեն դիվանագիտություն է, իսկ դիվանագիտության մեջ դժվար թե նման պատահականություն, պատահական բացթողում լինի:

Հավելենք, որ Մարիա Զախարովան նաև հաստատել է այդ նպատակի իրականացման համար կողմերին միջազգային միջնորդների թվում, համանախագահող այլ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է
Ամենադիտված