Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին 

Փող «քերելու» ևս մեկ միջո՞ց

Վերլուծական

Եթե հաճախ եք ճամփորդում ու լինում արտասահմանյան երկրներում, ապա, անկասկած, բախված կլինեք վիզաների հետ կապված խնդրին, որը, առանց չափազանցությունների, մարդկանց պարզապես զզվեցրել է:

Իսկ անվերջ թվացող հիասթափությունների պատճառը, պարզվում է, «Վիզաների կենտրոն» կոչվող հիմնարկության աշխատանքներում տարեց տարի մեծացող լրացուցիչ բարդություններն ու անհարկի նորամուծություններն են:

Եթե նախկինում ՀՀ քաղաքացիներն արտասահման մեկնալու համար անհրաժեշտ վիզաները ստանում էին ՀՀ-ում գործող դեսպանություններից ու հյուպատոսություններից, ապա հիմա` բավական տևական ժամանակ, անձինք վիզա ստանալու համար դիմում են ոչ թե դեսպանատներ, այլ «Վիզաների կենտրոն», որտեղից հավաքելով անձի բոլոր փաստաթղթերը՝ դրանք ուղարկվում են համապատասխան դեսպանատներ՝ վավերացման:

Սակայն, ինչպես գրեթե ամեն բան մեր երկրում, այս համակարգը ևս իսկական պատուհաս է դարձել մարդկանց գլխին ու կյանքը հեշտացնելու փոխարեն, այն դեռ մի բան էլ բարդացնում է. այդ կենտրոնում մշտապես սարսափելի հերթեր են, քաղաքացին ստիպված է լինում ավելի շատ գումար ծախսել վիզա ստանալու համար, օրինակ ճամփորդության համար դիմած քաղաքացին մոտ 35.000 դրամ պետք է վճարում կատարի այս միջնորդ կազմակերպությանը, իսկ այն դեսպանատներում, որոնք չեն մտնում այս համակարգի մեջ անհամեմատ մատչելի են: Տարվող գնային քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ ինչ որ անտեսանելի ձեռք այս կազմակերպությունից բավականին մեծ շահույթ է ստանում:

Անհատ քաղաքացիներից զատ՝ Վիզաների կենտրոնի գործունեությունից դժգոհում են նաև զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք, այդ կենտրոնի դանդաղկոտ աշխատանքի արդյունքում, չեն կարողանում ժամանակին հասցնել իրենց դիմած քաղաքացու փաթեթի պատրաստումն ու ուղևորությունը (հետո էլ խոսում ենք տուրիզմ զարգացնելու կամ համակարգում անհրաժեշտ դրական փոփոխությունների մասին):

Սակայն, հարկավոր է նշել, որ «Վիզաների կենտրոնի» նմանօրինակ աշխատանքի ոճը բնորոշ է գրեթե բացառապես մեր երկրին, քանի որ ողջ աշխարհում վաղուց ներդրված այս ինստիտուտը կայացած երկրներում բավական հաջող կերպով իրականացնում է սեփական գործառույթներն ու հավելյալ անհանգստություններ պատճառելու փոխարեն' հեշտացնում մարդկանց կյանքն ու գործունեությունը:

Հետևաբար' այստեղ ծագած խնդիրներում պետք է մեղավորներ փնտրել ոչ թե դրսում, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ուր, ըստ էության, ելնելով տեղի ավանդույթներից, ոչ միայն չեն փորձում կանոնակարգել իրենց ոլորտին առնչվող ու բազում քաղաքացիների հուզող այս կնճռոտ խնդիրը, այլև, ենթադրում ենք, որ փորձում են համապատասխան դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից. է՛լ ինչպե՞ս կարելի է բացատրել Նալբանդյանի ենթակաների անտարբերությունը սույն խնդրի վերաբերյալ: Տպավորություն է, որ «Վիզաների կենտրոնը» դարձել է արտաքին գերատեսչության համակարգում ամուր արմատներ ձգած կոռուպցիոն օղակներից մեկը…

Եթե ԱԳ-ում, կարդալով այս հոդվածը, կգտնեն, որ իրենց հասցեին ուղղված անուղղակի մեղադրանքները մերկապարանոց են ու վրդովեցնող, ապա կխնդրեինք' արագորեն կանոնակարգել սույն հարցն ու տեղիք չտալ ավելորդ մեկնաբանությունների. միայն ժամանակակից երևալու համար որևիցե ինստիտուտի ներդրումը սոցիալապես անապահով մեր երկրում, մեղմ ասած, արդարացված չի կարող համարվել. եթե մտահղացման հիմքում քաղաքացիների շահերն են ընկած, ապա ապացուցե՛ք դա գործերով, է՛լ ավելի մի՛ դժվարացրեք ՀՀ քաղաքացիների`առանց այն էլ խրթին կենցաղը…

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը
Ամենադիտված