Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել Հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասին Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ» Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան Շաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է» Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Լիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին 

«Մարտական խաչը» ինձ հայրենիքն է տվել` որպես հրաման. Հարություն Բադալյան

Հասարակություն

Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա' անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

-Ի՞նչ եք մտածում,- հարցնում է Հարությունը:

-Երջանիկ մարդ ես,- պատասխանում եմ,- ընտրյալ ես…

-Հա,- ասում է Հարությունը,- իմ ամենահամարձակ երազանքները «Արիության» մեդալից այն կողմ չեն անցել…

…Նրբակազմ տղա է, բարակիրան, գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով: Դեմքին ինչ-որ ազնվական հպարտություն կա, մի ամուր, հուսալի շեշտ, կամային մի գիծ, որ բառերով դժվար է բացատրել: Բայց ավելի շատ ջութակահարի է նման, քան «Արիության» մեդալ երազողի:

-Մարդու ուժը մարմնի մեջ չէ, այլ հոգու,- տղան ասես կարդում է մտքերս: …Ես երբեք այսքան մոտից «Մարտական խաչ» չեմ տեսել. ու զգում եմ' ինչ-որ կարևոր բան պիտի ասեմ, բայց չեմ կարողանում բռնել ծայրը:

-Այս մեդալը միայն քոնը չէ,- սկսում եմ կցկտուր ճիգով: -Սա նաև իմ մեդալն է… որովհետև… այս մեդալը կապում է ինձ ու քեզ…

-Որովհետև այս մեդալը ես ստացել եմ քեզ պաշտպանելու համար,- միտքս ավարտում է Հարությունը:

-Պիտի որ շատ երջանիկ լինես…

-Ուրախությունս կատարյալ կլիներ, եթե բոլոր մարտական ընկերներս ողջ լինեին:

Սրճարանի սեղանին գրոտած թղթեր են: Ես փորձում եմ վերծանել ձեռագիրը: «Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար: Մեկը մյուսի հետևից պայթող նռնակները վերջապես կանգնեցրին թշնամուն, նրանք սկսեցին փախչել: Երբ նկատեցի, որ հեռանում են, որոշեցի հետապնդել: Վիրավոր ոտքս չէր ենթարկվում, բայց ես առաջ էի գնում… ուզում էի, որ նրանք չտանեն իրենց դիակները, և որ ամենակարևորն է' հետ չգան իմ ընկերների ու իմ դիրքի վրա: Նահանջողներին հետապնդելիս մի հոգու էլ սպանեցի նռնակով: Երբ այլևս անկարող էի ոտքի վրա մնալ, պառկած էի կրակում…»:

Ես ծալում եմ թղթերը:

-Երեք ադրբեջանցիներին վիրավոր ոտքո՞վ ես սպանել,- չեմ հավատում կարդացածիս:

-Չէ, անվնաս ձեռքերով,- կատակում է Հարությունը:

Եթե քեզ ու ընկերներիդ սպառնացող թշնամուն քաջաբար «վնասազերծելը» ես դեռ կարող եմ հասկանալ, ապա փախչող զինված հրոսակախմբին մեն մենակ վիրավոր ոտքով հետապնդելը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղիս մեջ: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր շրջվել ու մի կրակահերթով վերջակետել ամեն ինչ… կարող էր նռնակ նետել:

-Իհարկե, կարող էր,- Հարությունը չի ժպտում: Հոնքերը կիտած, նայում է դեմքիս:

-…Ինչպե՞ս են ծնվում նման որոշումները,- հարցնում եմ ու նույն պահին ափսոսում: Ես այնքան ներշնչված եմ, որ չեմ ուզում պահը փչանա մի բոցաշունչ հայրենասիրական ելույթով:

-Ես միշտ էլ ցանկացել եմ կարևոր լինել,- ասում է Հարությունը, ու ես հասկանում եմ, որ «կարևորը» այն բառը չէր, որ կար մտքում:

-Ես ցանկացել եմ ինձ ուժեղ զգալ… Բացառիկ, եզակի: Իմ ուժերից վեր դժվարություններ եմ հաղթահարել այդ զգացողության համար:

-Նույնիսկ կյանքի գնո՞վ…,- ես փորձում եմ գուշակել, թե ինչ էր մտածել «կարևոր» բառի փոխարեն:

-Ես ինքս եմ խնդրել, որ ավելի հանգիստ ու անվտանգ պոստից ինձ տեղափոխեն մեր' ամենավտանգավոր դիրքը: Ու ծնողներս չեն իմացել, որ ես դիրք եմ պահում: Երբ պատմում էին մեր վաշտի նախկին հրամանատարի մասին' թե նա ինչպես է աներկյուղ շրջել դիրքերում' հոգեբանորեն կոտրելով թուրքերին, իմ սիրտը սկսում էր արագ-արագ բաբախել: Հետո… Ես էի նույնը կրկնում: Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…

Ես շրջվում եմ ու նայում սեղանների շուրջ խմբված մարդկանց: Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը լսի մեր զրույցը: Ես ուզում եմ բոլորին ասել' նա ընդամենը քսան տարեկան է, բայց գեղեցիկ մեռնելը գերադասել է վախեցած ապրելուց:

-Հայրս շատ լավ մարդ է,- հանկարծ ասում է Հարությունը,- պատվախնդիր ու ազնիվ ապրելը պակաս հերոսություն չէ, քան մարտադաշտում թշնամու վրա նռնակ նետելը: Հայրս Երևան է եկել իր ծննդավայր Ուրցալանջ գյուղից ու մեն-մենակ ճանապարհ հարթել իր համար: Աշխատել է առավոտից իրիկուն, բայց իր ծնողներից փող չի խնդրել: Տղամարդու հերոսությունը այստեղից է սկսվում' պատվախնդրությունից: Ինչ զրկանքների ասես չի դիմացել, որ պահի ընտանիքը, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք: Երբ հորս հարցրին, թե ինչի կարիք ունենք, հայրս պատասխանեց' ոչ մի բանի: Ու լրագրողները գրեցին, թե ես հարուստի որդի եմ… Այո, ես հարուստի որդի եմ, բայց հորս հարստությունը փողի մեջ չէ: Ես հորս պես սիրում եմ իմ սեփական փողն աշխատել:

նքնուրույն հասնել բարձունքների ու լիուլի վայելել հաղթանակը: Ինքնահարգանքից մեծ հպարտություն չկա: Ուսանող ժամանակ ինչ գործ ասես չեմ արել, որ իմ սեփական փողն ունենամ:

Հարությունը բացում է կաշեպատ տուփը:

-Սա շատ ծանր Խաչ է:

-Ի՞նչ,- ինձ թվում է ծանր բառը սխալ լսեցի:

-«Մարտական խաչը» ինձ հայրենիքն է տվել' որպես հրաման…

-Ի՞նչ է հրամայել հայրենիքը…

-Անվերջ բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ է՛լ ավելի շատ մարդկանց օգտակար լինել: …Ուզո՞ւմ եք իմանալ երջանկության իմ բանաձևը:

Իհարկե…

-Երջանկությունն այն է, երբ քեզնից է կախված հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, և նրանք բոլորն էլ օրհնում են քեզ:

Ես ոտքի եմ կանգնում, կաշեպատ տուփից հաիում եմ «Մարտական խաչը» ու ամրացնում շարքային Հարություն Բադալյանի կրծքին:
…Իսկ տունդարձի ճանապարհին անդադար մտածում էի, թե ինձ ինչ է հրամայել հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Hayzinvor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է
Ամենադիտված